Սկիզբ / Հասարակություն / Պաշտոնյան ծաղրում է Քրիստոսին

Պաշտոնյան ծաղրում է Քրիստոսին

Փաշինյանը համատարած պաշտոնների նշանակեց այն սուբյեկտներին, ովքեր «հեղափոխության» օրերին քայլել էին իր կողքով: Նշանակեց, առանց ստուգելու նրանց մասնագիտական ու մտավոր կարողությունները:

Այդպիսի մի նշանակում էլ ժամանակին ակտիվիստ, փողոցներ փակող, իսկ այսօր արդեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում վարչության պետի տեղակալ Արսեն Օհանյանն է:

Իրեն աթեիստ հռչակած սույն պաշտոնյան չի խորշում համացանցում ծաղրելի մեկնաբանություններ գրել օգտատերեից մեկի տեղադրած Քրիստոսի նկարի տակ:

Դե որ նախարարի մակարդակով պայքարեն Առաքելական եկեղեցու դեմ, վարչության պետի տեղակալներն էլ Քրիստոս կծաղրեն էլի՝ անցնելով բոլոր սահմանները:
Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք բերել առաջին պլան, էս ո՞ւմ եք պաշտոնի նշանակել:
Ախր ամեն սրբություն ու ավանդույթ ծաղրող նման թրաշամանուկներին պետք է կիլոմետրերով հեռու պահել պետական համակարգից, իսկ Դուք բերում ու պատասխանատու պաշտոնի եք դնում: Բոլոր սրբությունների վրա ոտքեր մաքրողներն իրենց ազատամիտ են երևակայում, բայց իրականում Ձեզ են խայտառակում, ձեր պայքարի պտուղներն են մսխում, իսկ Դուք երևի տեղյակ էլ չեք: Տեղից էլ պաշտոնյաների կեսը կամ աղանդավոր է, կամ աթեիստ կամ էլ Աստված գիտի ինչ է դավանում: Ում ուզում են թող հավատան, բայց եթե չեն կարողանում զսպել իրենց ու նման բարբաջանքներ ու տափակ հումորներ են խզբզում համացանցում, ուրեմն նրանց շտապ պետք է հեռացնել առաջին պլանից:
Աղբյուրը՝ Աբգար Գևորգյանի ՖԲ էջից
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՄԻԵԴ-ը տեղյա՞կ է, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Գրիգորյանի նկատմամբ

Անարդարություն՝ ընդդեմ գեներալի. Փաշինյանի առաջ կանաչ լույս վառեցին Ինչպես հայտնել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում …