Երկուշաբթի , Հուլիսի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / Հայաստանում մոլեգնում է «վենդետայի» տրամաբանությունն, իսկ քաղաքականությունը վերածվել է տրագիկոմեդիայի

Հայաստանում մոլեգնում է «վենդետայի» տրամաբանությունն, իսկ քաղաքականությունը վերածվել է տրագիկոմեդիայի

Մինչ Ալեն Սիմոնյանի «կրեատիվ» նախաձեռնությամբ Հայաստանում փորձում են կեղծ օրակարգեր պարտադրել հանրությանը՝ «հայոց հարցի» վերածելով, ասենք, նույն պետական հիմնի խնդիրը (Սիմոնյանն սեփական հայրենասիրության յուրատեսակ դրսևորում է համարել ներկայիս օրհներգը փոխելու իր մտահղացումը), այդ ընթացքում պետական ամենատարբեր համակարգերում ճգնաժամեր են հասունանում՝ ներսից թուլացնելով պետությունը:

Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ հետհեղափոխական Հայաստանում ամենաուժգին հարվածի տակ է հայտնվել հատկապես դատաիրավական համակարգը:
Այս օրերին, մի կողմից՝ քրեակատարողական հիմնարկների կալանավորներն են հացադուլ անում՝ բողոքելով ոլորտում տիրող ամենաթողության ու անմարդկային պայմանների դեմ, մյուս կողմից՝ Վճռաբեկ դատարանի դատավորների օգնականներն են ապստամբության դրոշ բարձրացնում՝ բողոքելով իրենց նկատմամբ ցուցաբերվող անհավասար վերաբերմունքի դեմ (որոշ օգնականների աշխատավարձեր բարձրացրել են, որոշներինը՝ թողել նույնը): Այս ամենը հերիք չէ, դեռ մի բան էլ քաղաքացիներից մեկն էր ինքնասպանության փորձ արել՝ սպառնալով նետվել Դավթաշենի կամրջից: Նա նաև այս կերպ իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ Քննչականում իր դեմ իրականացրած դաժան ճնշումների (Տես՝ www.youtube.com)
Մի երկրում, ուր Արդարադատությունը ամեն կերպ փոխարինվում է փողոցներում շամպայն խմող լամուկներով ու բռնաբարվում, ուր քաղաքական վրեժխնդրության զոհի կարգավիճակ ձեռքբերելու վտանգի տակ են հայտնվել նախկինում պետական պաշտոն զբաղեցրած գրեթե բոլոր քաղաքացիներն, ուր «ասիչ» է դարձել միայն մեկն՝ իրենով փոխարինելով պետական ինստիտուտները, չի կարող խոսք գնալ առողջ մթնոլորտի, դասակարգային սոլիդարության և այլ պերճաշուք բաների մասին:

Մեկ բան անվիճելի է՝ քանի դեռ Հայաստանում մոլեգնում է «վենդետայի» տրամաբանությունն, իսկ քաղաքականությունը վերածվել է տրագիկոմեդիայի, լավ բան պետք չէ ակնկալել, այլ միայն քաոս ու անարխիա, և սա դեռ սկիզբն է՝ վերջի սկիզբը…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանի եվրոպական տուռնեն

Ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում Փաշինյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում …