Երկուշաբթի , Ապրիլի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / Ռոբերտ Քոչարյանին մերժեցին. Նիկոլ Փաշինյանը՝ փակուղու առաջ

Ռոբերտ Քոչարյանին մերժեցին. Նիկոլ Փաշինյանը՝ փակուղու առաջ

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անփոփոխ թողնել. երկրորդ նախագահի դատապաշտպանների բողոքը մերժվել է: Այսպիսով՝ հետայսու ևս Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատարանի ակնհայտ սուբյեկտիվ դիրքորոշումն, ըստ էության, փաստում է, որ Փաշինյանի իշխանությունը շարունակում է իր համար քաղաքական վտանգ տեսնել երկրորդ նախագահի քաղաքական հետապնդումը դադարեցնելու մեջ (անվիճելի է, որ վերջինիս շուրջ տեղի ուենցող խայտառակ «իրավական» պրոցեսները ոչ այլ ինչ են, քան քաղաքական հետապնդման յուրատեսակ դրսևորում՝ «տեսարաններ՝ հացի փոխարեն» տրամաբանությամբ):
Թե ո՞րն է այդ վտանգը, հայտնի է. Քոչարյանը հայտարարել է, որ որևիցե պարագայում չի պատրաստվում հրաժարվել քաղաքականությամբ զբաղվելու իր մտայնությունից, ու անգամ կալանքը կամ ձերբակալությունը ի զորու չեն ազդել իր այս որոշման վրա:
Այսինքն՝ Քոչարյանն ամեն դեպքում և ամեն կերպ դառնալու է իշխանությունների այն հիմնական այլընտրանքը, որի շուրջ արագորեն համախմբվելու են «հեղափոխականների» իշխանությունից դժգոհ մարդիկ, իսկ նմանների թիվը հայ հասարակությունում արագորեն մեծանում է ու շարունակելու է մեծանալ՝ հատկապես հաշվի առնելով արցախյան հակամարտության շուրջ ծավալվող մութ գործընթացների փաստը, որ մարդկանց մոտ առաջ է բերել այդպես էլ մինչև վերջ անպատասխան մնացած հարցեր:
Անգամ այս իրավիճակում Քոչարյանին կալանքի տակ պահելը դարձել է Փաշինյանի քաղաքական խնդիրների լուծման համար ոչ այնքան էֆեկտիվ գործիք:
Այսօր ժամանակն, ըստ էության, աշխատում է Քոչարյանի օգտին, քանի որ մի կողմից՝ հասարակության ամենալայն շրջանակներում երկրորդ նախագահի անձի հանդեպ անխուսափելիորեն ձևավորվում է խիստ դրական վերաբերմունք, մյուս կողմից՝ իշխանություններն էլ են հասկանում, որ իրավական հարթության վրա նրանք ի սկզբանե «Մարտի 1-ի գործը» տանուլ են տվել:
Բավական է Քոչարյանի պաշտպանները դիմեն ՄԻԵԴ, իսկ նման բան նրանք նախատեսում են, որպեսզի աշխարհով մեկ ներկայիս իշխանությունները խայտառակ լինեն, իսկ Փաշինյանն էլ միջազգային շրջանակներում ձեռք բերի վրիժառու բռնապետի պիտակավորում՝ իր համար դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով:
Բայց խնդիրը Փաշինյանի համար այսքանով չի սահմանափակվելու, քանի որ ակնհայտորեն հիմք է ստեղծվելու նույն ՄԻԵԴ-ի կողմից 2008-ին տեղի ունեցածի առավել խորն ու օբյեկտիվ ուսումնասիրության համար, իսկ այդ պարագայում աներկբայորեն պարզվելու է, որ գրանցված 10 զոհերի հարցում մեղքը ոչ թե Քոչարյանինն է, ինչպես փորձում են խեղաթյուրել իրականությունն, այլ հենց իրենը՝ Փաշինյանինն, ով ժողովրդին փաստացի տարել է ուժայինների հետ բախման, բարիկադներ կառուցելու կոչեր հնչեցրել, արյունալի արկածախնդրւթյան դրդելով ամբոխին: Իսկ սա արդեն լուրջ հանցանք է և ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն:
Բոլոր դեպքերում ապագան Փաշինյանի համար լուսավոր չէ, ու եթե նման անհեթեթ իրավիճակը տևի երկար, ապա միայն կռահել կարելի է, թե ինչ նոր ցնցումների առաջ է կանգնելու երկիրը:
Փաշինյանի աթոռն սկսել է երերալ:
Գ. Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանը Քոչարյանի հետևից ընկնելով՝ ինքն իր համար ընտրեց մի հակառակորդ, ով իրենից հզոր է բոլոր առումներով.Նարե Գրիգորյան

Ինչ ունենք այսօր: Չկայացած զինվոր, չկայացած ուսանող, չկայացած քաղբանտարկյալ, չկայացած ընդդիմադիր, չկայացած պետական գործիչ Փաշինյանը՝ …