Սկիզբ / Պաշտոնական լրահոս / ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի լայն շրջանակը:
Ընդգծվեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ խոսքի ազատությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, և այս ուղղությամբ անցած տարվա դեկտեմբերին Միլանի ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում լրագրողների անվտանգության վերաբերյալ ընդունված որոշման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ-ում խոսքի ազատությանը, և այդ ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող հետևողական քայլերին:
Այդ համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ հետ ՀՀ համագործակցությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ:
ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում մամուլի ազատության պաշտպանությանն ուղղված ԵԱՀԿ այս կառույցի գործունեությանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի …