Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Որդեկորույս մայրն անձամբ է հետաքննում որդու սպանության քրեական գործը, գտնում իրեղեն ապացույցներ

Որդեկորույս մայրն անձամբ է հետաքննում որդու սպանության քրեական գործը, գտնում իրեղեն ապացույցներ

 Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես Ձեզ կծանոթացնեմ բազմաթիվ տուժողների հետ, որոնք իրավունքների իրացման համար մեծ ու բարդ ճանապարհ են անցել

Տիկին Ռուզաննայի որդուն՝ 25-ամյա Արտյոմին սպանել են: Տարիներով լուսաբանել եմ այս գործը, տեսել, թե ինչպես է որդեկորույս մայրն անձամբ հետաքննում որդու սպանության քրեական գործը, գտնում իրեղեն ապացույցներ, տեսել եմ, թե ինչպես է սովորում անգամ դատաբժշկություն, որ հասկանա, թե ինչպես է կոծկվում, իր համոզմամբ, խմբակային ու պատվիրված սպանությունը:

Այսօր տասնյակ տարիների մանկավարժը իրավաբանականի ուսանող է դարձել: Նրան հետաքրքրում է ճշմարտությունն ու արդարադատությունը: Իսկ եթե տիկին Ռուզաննան ունենար ազդեցիկ կապեր, անգամ մեկին մեկ ցուցմունքով կդատապարտեին ցմահ ազատազրկման: Ո՛չ ընտրովի արդարադատությանը…

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կանխատեսելի ջղաձգումների, հաթաթաների և《ուժեղ մանդատի》֊ի հայտ գալու մասին…

Մի երկու խոսք արձակուրդում գտնվող, թունդ քարոզարշավին լծված, նորագույն ժամանակների մեծագույն պոպուլիստներից մեկի՝ ՀՀ վարչապետի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով