Կիրակի , Նոյեմբերի 17 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Շուրջ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում քննչական մարմինը նախկին ոստիկանապետին չի հարցաքննել.Hetq

Շուրջ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում քննչական մարմինը նախկին ոստիկանապետին չի հարցաքննել.Hetq

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից 200 հազար դոլարով թանկարժեք առանձնատուն ձեռք բերելուն առնչվող քրեական գործի վարույթը չի կարճվել, սակայն ոստիկանապետը որևէ կարգավիճակ չունի:

Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գլխավոր դատախազությունից: «Վլադիմիր Գասպարյանի կարգավիճակին հնարավոր կլինի անդրադառնալ միայն լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու, ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում»,- ասված է դատախազության պատասխանում:

Նույն հարցի վերաբերյալ էլ հատուկ քննչական ծառայությունից պատասխանել են, որ նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում` հարցաքննվել են վկաներ, կատարվել առգրավումներ, զննություններ: «Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի դատավարական կարգավիճակին, ապա վերջինս մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի: Քրեական գործի վերաբերյալ (այդ թվում, թե գործով առնչություն ունեցող անձանցից ովքեր են հրավիրվել նախաքննական մարմին և ինչ քննչական գործողությունների են մասնակցել) որևէ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով»,- ասված է ՀՔԾ-ի պատասխանում:

Նախկին ոստիկանապետի կողմից առանձնատուն գնելու վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա նախորդ տարվա սեպտեմբեր ամսին էր քրեական գործ հարուցվել: Շուրջ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում քննչական մարմինը նախկին ոստիկանապետին չի հարցաքննել:

hetq.am

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նախկինների կեղտերը քողարկելու նոր մեթոդ. «Քննչական Կոմիտե»-ում ձևը գտել են

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հաստատել է, որ իր կողմից կառավարվող գերատեսչությունը կարևոր գերխնդիր ունի: …