Երեքշաբթի , Սեպտեմբերի 17 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին զրկել լիցենզիայից՝ Ռոբերտ Քոչարյանին հայհոյելու համար. «Հրապարակ»

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին զրկել լիցենզիայից՝ Ռոբերտ Քոչարյանին հայհոյելու համար. «Հրապարակ»

Փաստաբան Անժելիկա Հակոբյանը տեղեկացրել է, որ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն իր ֆեյսբուքյան էջում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին պարբերաբար գրել է անպարկեշտ և ինչպես ինքն է ձևակերպել ՝ անցենզուր արտահայտություններ։ Ալեքսանդր Սիրունյանի էջում տարբեր գրառումներից, ի դեպ, ՀՀԿ-ի հասցեին, ավելի «կոշտ»«( «Հանրապետականս ուտեք», կամ՝ «զոնտիկս ուտեք») առանձնացրեցինք Ալեքսանդր Սիրունյանի՝ Ռոբերտ Քոչարյանի մասին երկու գրառում։

Մեկում Քոչարյանի մասին փոքրատառով գրված է․ «ռոբիկին ընդամենը ևս մեկ մեղադրանք է առաջադրվել։ Держись турчонок, то ли еще будет долго-долго», մյուսում գրված է․ «Ես, Բուֆոնն ու ռոբիկը»-ը՝ Սիրունյանի և տաքսա ցեղատեսակի շան ֆոնին։
Սիրունյանն ինքը Անժելիկա Հակոբյանի հայտնածին արձագանքել է՝ գրելով․«Ինչ չէի տեսել, տեսա))))))))))) Փաստաբանն իմ դեմ դիմել ա Փաստաբանների պալատ, թե բա, Հայաստանի երկրորդ նախագահին եմ վիրավորում)))))»։
Hraparak.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ Փաստաբանների պալատից ստացել է գրություն, որ ինչ-որ փաստաբան դիմել է իր դեմ վարույթ հարուցելու պահանջով։ Նաև Ալ․ Սիրունյանը շատ բազմանշանակ նկատեց, որ իր տան նկարը Անժելիկայի մոտ է, ու որ դա «թեմա է դառնալու»։
Նաև Սիրունյանը խորհուրդ տվեց զանգել նրան ու ասել՝ աղջիկ ջան, էս ի՞նչ է։ Այլ բան Ալեքսանդր Սիրունյանը չհայտնեց՝ ասելով, որ հիմա պետք է հասկանա՝ այս Անժելիկան ո՞վ է, ինչ է ուզում, «բարեկա՞մ ա, բարեկամ չի»։ Զրուցեցինք նաև Անժելիկայի հետ, որն ասաց․«Չէ, բարեկամ չեմ,բայց բարեկամի պես ընդունում եմ իրեն։ Անձամբ չեմ ճանաչում»։

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մեկ տարուց ավելի է՝ Քոչարյանի պաշտպանական խումբը փաշինյանական Հայաստանում արդարություն է փնտրում

Օգոստոսի 31-ին, Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 65 տարեկան: Կյանքի մեծ …