Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանն աշխատանքային այցով մեկնել է Սակրամենտո

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանն աշխատանքային այցով մեկնել է Սակրամենտո


Փետրվարի 14-ին աշխատանքային այցով Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտո մեկնած Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը հանդիպեց նահանգային սենատի նախագահ Թոնի Աթկինսի և սենատի Ֆինանսական հատկացումների հանձնաժողովի նախագահ Էնթոնի Փորթանթինոյի հետ (սենատոր Փորթանթինոն նաև Կալիֆորնիա-Հայաստան-Արցախ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակումների հատուկ հանձնախմբի նախագահն է):

Հանդիպման առանցքում էր Հայաստանի և Կալիֆորնիայի միջև գործակցությունը բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության ու մշակույթի ոլորտներում: Կողմերը քննարկեցին Կալիֆորնիայի նահանգային սենատում գործող Կալիֆորնիա-Հայաստան-Արցախ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակումների հատուկ հանձնախմբի նախանշած ծրագրերը, ինչպես նաև Կալիֆորնիայի և Հայաստանի բազմաբնույթ գործնական կապերը խորացնելուն ուղղված քայլերը, այդ թվում՝ գործարար դաշտում:

ՀՀ գլխավոր հյուպատոսի՝ Կալիֆորնիայի սենատ այցի առիթով սենատոր Փորթանթինոն նույն օրը ներկայացրեց օրինագիծ, որի համաձայն Հայաստանում պետք է հիմնվի Կալիֆորնիայի առևտրի գրասենյակ: Նահանգային սենատում կայացած հանդիպումների ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը սենատի նախագահի աջակցությունը խնդրեց օրինագծի ընդունման գործում: Նա նաև բարձր գնահատեց Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի դիրքորոշումը Հայաստանի և ամերիկահայ համայնքի համար կարևորագույն խնդիրներում, ինչպիսիք են Արցախի միջազգային ճանաչումն ու Հայոց ցեղասպանության դատապարտումը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ահազանգ.հերթը հասավ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահապաններին. Աստված չանի մի հրդեհ եւ ամեն ինչ կորելու է Hayeli

«Հայելի»-ի տեղեկություններով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժինը փակվում է: Հայրենի կառավարությունում ամենայն …