Չորեքշաբթի , Սեպտեմբերի 18 2019
Սկիզբ / Հասարակություն / «Օ՛դ կերեք ու ապրեք»՝ ահա «Իմ քայլի» ամենավառ ներկայացուցիչներից մեկի ուղերձը

«Օ՛դ կերեք ու ապրեք»՝ ահա «Իմ քայլի» ամենավառ ներկայացուցիչներից մեկի ուղերձը

Նիկոլ Փաշինյանի հայտնի խորհրդարանական ելույթում հնչած որոշ «ոսկեղենիկ» մտքեր շարունակում են հասարակության մեջ լայն քննարկման թեմա մնալ, ու որքան էլ վարչապետը փորձեր սեփական թեզերին ավելի ընկալելի իմաստ ու բովանդակություն հաղորդել, դրանք մեկնաբանել սեփական կենսափիլիսփոյության տեսանկյունից, շատերի համար այլևս հասկանալի է, որ աղքատությունը ընդամենը հոգեբանական բարդույթ համարող Փաշինյանի ղեկավարման տարիներն այդքան էլ դյուրամարս չեն լինելու:

Փորձելով շտկել սեփական առաջնորդի «լյապերը»՝ Փաշինյանի հեղափոխական թիմի առանձին ներկայացուցիչներ, առիթը բաց չթողնելով, շարունակում են սեփական մեկնաբանություններով համեմել շեֆի սկանդալային արտահայտություններն ու ինչ-որ կերպ փրկել նրա դեմքը:
Եվ ահա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը փորձել է սեփական մեկնաբանությունը տալ Փաշինյանի դարակազմիկ թեզերին ու հայտարարել. «Երբ մենք ասում ենք՝ հեղափոխություն, նկատի ունենք, որ կապիտալը, փողը չի առաջնային գործոնը, այլ մարդու ստեղծարար ունակությունը: Մենք փոխում ենք աշխարհում դրվածքը տնտեսության զարգացման: Փողը չպետք է թելադրի, թե մենք որտեղ անենք, ինչ անենք, ինչի համար անենք: Էական չի՝ տնտեսական աճը 5 տոկոս կլինի, թե մինուս 10, որովհետեւ մեր նպատակը մարդու զարգացումն է»:
Այս անհասկանալի արտահայտությունների կույտը, որն, ըստ էության, ոչինչ չեն բացատրում, խճճում լսողի միտքը, ասվում են մի ուժի ներկայացուցչի կողմից, որի առաջնորդն ընդամենը մի քանի ամիս առաջ հրապարակներից հայտարարում էր, որ իշխանությունը վերցնելուց հետո անմիջապես ձեռնամուխ է լինելու թալանված ազգային հարստության վերադարձմանն ու տնտեսական հրաշքի իրականացմանը. մարդը Հայաստանը դրախտ էր սարքում:
Այնինչ այսօր Վարազդատ Կարապետյանն, ում, ի դեպ, Փաշինյանն ակնհայտորեն օժտել է «նոր» Հայաստանում հասարակական կարծիք ձևավորողի գործառույթներով (այս գործչին հաճախ կարելի է տարբեր ԶԼՄ-ներով տեսենլ ու լսել), ասում է, որ կապիտալիստական հասարակարգի պայմաններում, իսկ Հայաստանը հենց նման հասարակարգ է կառուցում, փողն աղբ է, իսկ տնտեսական աճի տեմպերը ոչինչ չնշանակող բաներ: «Օ՛դ կերեք ու ապրեք»՝ ահա «Իմ քայլի» ամենավառ ներկայացուցիչներից մեկի ուղերձն՝ աղքատության ճիրաններում տառապող հասարակությանը: Ճի՞շտ ենք հասկանում, սա՞ է ասում Կարապետյանն, երբ շեշտում է, որ 5-ի ու մինուս 10-ի միջև որևիցե տարբերություն չկա…
Իսկ իրականում այս անհեթեթ մտքերի հետևում մի բան է թաքնված: Իշխանությունները փորձում են իրենց կողմից հեղինակած առաջիկա 5 տարիներին միտված անիմաստ ծրագիրն արդարացնել՝ իրենք իրենց ու հասարակությանը խաբելով, թե մաթեմատիկան, որպես ճշգրիտ գիտություն, սուտ բան է, ու կարևորը ոչ թե իրականությունն է, այլ՝ սուբյեկտիվ վերաբերմունքը դրա նկատմամբ: Թուլացե՛ք, խո՛րը շնչեք ու մեդիտացիյո՛վ զբաղվեք՝ սեփական ուղեղներից հանելու աղքատությունը, և այդժամ բոլորդ կհարստանաք, կերջանկանաք, կյանքում առավելագույն արդյունավետությամբ կինքնադրսևորվեք, կհարստանաք ու կհարստացնեք՝ ահա և ձեզ Հայաստանի զարգացման իշխանական տեսլականը:
Համաձայնե՛ք, որ ավելի անհեթեթ բան դժվար է երևակայել՝ մանավանդ հեղափոխությունից հետո «Լֆիկի» աճող եկամուտների ու դրան զուգահեռ նրա իսկ կողմից վճարվող հարկերի տարօրինակ նվազման ֆոնին…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հանցակիցները. Արարատ Միրզոյանը թաղեց ժողովրդավարությունը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հանդես է եկել արտահերթ ելույթով՝ խոսելով Սահմանադրական դատարանի՝ Քոչարյանի գործի …