Երկուշաբթի , Սեպտեմբերի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Ինչո՞ւ է լռում Արթուր Վանեցյանն, երբ գիտի, որ զրպարտիչ նյութի հեղինակը «Վանոյի» Արտակ Գալստյանն է

Ինչո՞ւ է լռում Արթուր Վանեցյանն, երբ գիտի, որ զրպարտիչ նյութի հեղինակը «Վանոյի» Արտակ Գալստյանն է

Հայաստանը ցնցած ԱԱԾ ու ՀԾՔ պետերի գաղտնալսման հայտնի պատմության ծայրն այդպես էլ կարծես չի երևում: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի՝ հասարակությանը տված պարզաբանումները միմիայն է՛լ ավելի թանձրացրեցին այն միստիկ շղարշը, որով պատված էր այս պատմությունն ի սկզբանե:

Ասվում է՝ նրբանկատորեն են գործին մոտեցել, ասվում է՝ հետքերն Իսպանիա են տանում ու այնտեղ կորում: Ասվում է, որ բոլորն էլ գիտեն՝ ովքեր են կանգնած այս ամենի հետևում և այլն, բայց իրականում այդպես էլ ոչ մեկի համար պարզ չի դառնում՝ ի՞նչ պատմություն է սա, ո՞վ էր սարքել, ո՞րն էր նպատակը և այսպես շարունակ:
Այս պատությունը, թերևս, մեզ հիշեցնում է «ադրբեջանական թրաֆիքինգի» հետ կապված հայտնի պատմությունը: mamul.am-ով ամիսներ առաջ միտումնավոր ապատեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ հայաստանյան որոշ նախկին պաշտոնյաներ, իբր հանցավոր գործարքի մեջ մտնելով թշնամական Ադրբեջանի որոշ ուժերի հետ, հայ երեխաների առևտրով են զբաղվել, թրաֆիքինգ իրականցրել ու այդպես հարստացել:
Այս կեղծ տեղեկությունն իրականում հետևանք էր ընդդեմ անմեղ մարդկանց իրականացվող տեղեկատվական տեռորի, որ կազմակերպվել էր Հայաստանի ներսում, բայց մեծ արձագանք գտել նաև ադրբեջանական մամուլում: Եվ, ահա, դրանից երկար ամիսներ անց էլ, պարզվում է, դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, այն դեպքում, երբ առկա է ողջ ապացուցողական բազան՝ փաստող այն մասին, որ այդ ամենը կեղծիք է:
Տեղեկացնենք, որ նամակ է ուղարկվել այդ հարցով ԱԱԾ՝ քանի որ տարածվող նյութերն իր մեջ պարունակում են ազգային անվտանգության խնդիրներ, այն է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ 15 տարի շարունակ հայ երեխաներ են վաճառել թուրքերին և արաբներին:

Նշենք, որ բողոք նամակները ուղարկվել է ԱԱԾ, հույսով, որ կպատժեն անմեղ մարդկանց վրա քրեական ծանր մեղադրանքներ տարածող կեղծարարներին:
Ի դեպ, մամուլում շրջանառվող նյութերում բոլոր տուժվածները, ԱԱԾ պետին և իրավապահ մարմիններին, հաղորդում են տվել, որ այդ ամենը դավադրաբար և ստորաբար կատարել են նախկին ռեժիմի՝ հատկապես Գասպարյան Վովային ծառայող՝ հայտնի բուրգի գործով իշխանափոխությունից հետո ազատության մեջ գտնվող Վանոյի Արտակն՝ նույն ինքն Արտակ Գալստյանն ու նրա փաստաբան՝ ԱԼԳԱ փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան՝ Սուսաննա Սարգսյանը, ովքեր իշխանափոխությունից հետո օր ու գիշեր իրենց բացած բլոգներով ու ՖԲ կեղծ էջերով լծված են Փաշինյանի և Վանեցյանի փառաբանմամբ:
Նշենք նաև, որ Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ փաստաբանը աշխատանքից դուրս ինչով կուզի կզբաղվի:
Այդ ի՞նչ ԱԱԾ է կամ ի՞նչ ղեկավար, որ չի կարողանում անգամ մի հասարակ խնդիր լուծել ,այդ դեպքում էլ ո՞նց է լուծելու մի ողջ պետության ազգային անվտանգության հարց, չքմեղանալո՞վ: Եթե այդպես է, ապա լավ կլիներ առհասարակ հրաժարական տար ու տեղը զիջեր շատ ավելի ազնիվ, պատասխանատու , քաջ մեկին, ով կկարողանար կառույցը փրկել համազգային խայտառակությունից:
Հետաքրքիր է՝ եթե այդ տխրահռչակ տեսանյութում կամ տպագիր նյութերում շոշափվեին Վանեցյանի հարազատների անուններն, այլ ոչ թե նրա հետ կապ չունեցող մարդկանց, ինչպիսի՞ն կլիներ նրա արձագանքն, այսքան սառնասի՞րտ, թե՞աշխարհ կքանդեր, գետնի տակից էլ լիներ՝ կգտներ, պատասխանատվության կենթարկեր, եթե ոչ՝ «սամասուդ» կաներ:
Եվ ուրեմն՝ ի՞նչ ղեկավար է կառավարական առանձնատան պատերում ծվարած Արթուր Վանեցյանը, ո՞րն է նրա՝ որպես ղեկավարի օգտակար գործողության գործակիցն, այս ամիսների ընթացքում որքանո՞վ է ամրապնդվել ՀՀ Ազգային անվտանգությունը, որքանո՞վ է կատարելագործվել այն համակարգը, որի աշխատանքի ադյունավետությունից է ուղղակիորեն կախված այն հարցի պատասխանը, թե իմունիտետ ունի՞, արդյոք, հայկական պետականությունը, թե՞ չունի:
Միանշանակ է, որ Վանեցյանի օգտին խոսող փաստերի ակնհայտ պակաս կա, ավելին՝ այս ամիսները վկայում են այն մասին, որ հեղափոխված Հայաստանում նույն ԱԱԾ-ն չի վերանայել իր գործունեության հիմնական շեշտադրումներն ու կերպը, և բացի «Մասկի շոուներ» սարքելուց, պատվերով մարդկանց կալանավորելուց, Ժնևից Մոսկվա-Երևան տռճիկ տալուց ու «գնդակ տշելուց» Վանեցյանը խոշոր հաշվով ոչինչ չի արել՝ համակարգը թողնելով ինքնահոսի վիճակում: Այլապես գոնե ինչ-որ հստակություն կմտցվեր «թրաֆիքինգի» գործում, այլապես իրական մեղավորները վաղուց պատժված կլինեին, քանի որ սույն խնդիրը, երեխաների առ ու վաճառքը` Ազգային անվտանգության խնդիր է:
Վերջապես այստեղ հարցը ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային հարթության մեջ է:
Կասկածի տակ են հայտնվել Վանեցյանի թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային որակները:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ուշագրավ դրվագ, որ բացահայտում է Փաշինյանի իշխանության էությունը

Նիկոլ Փաշինյանի կողմից մարզեր կատարած այցերի թվաքանակի պակաս կարծես թե չի զգացվում: Առվազն ամիսը մեկ-երկու …