Հինգշաբթի , Դեկտեմբերի 12 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Փորձել են թալանել Մանվել Գրիգորյանի մայրական տունը

Փորձել են թալանել Մանվել Գրիգորյանի մայրական տունը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝  փետրվարի 19-ին, Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները և մտել տուն, տունը տակնուվրա արել։

Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում և, ըստ նախնական տեղեկությունների, կատարողը կամ կատարողները ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Ինչպես հաղորդվում է, նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի մորը՝ 93-ամյա Արփենիկ Ավագյանին, որը 2004թ. մահացել է:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նախկին իշխանությունը ինստիտուցիոնալ առումով չի գալու. Արփինե Հովհաննիսյան«Երկրի հարցը»

Source: USAArmenia