Կիրակի , Դեկտեմբերի 15 2019
Սկիզբ / Հասարակություն / Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է Վանեցյանը տագնապած. նա ինչ որ բան է կանխազգում

Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է Վանեցյանը տագնապած. նա ինչ որ բան է կանխազգում

Հայաստանում բավական մեծ արձագանք է ստացել փետրվարի 21-ին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի` լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարությունները` կապված Քոչարյանների հետ: Հիշեցնենք, որ Վանեցյանը հայտարարել էր, թե ինքն անձնական խնդիրներ չունի Քոչարյանների հետ, և որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին նույնպես բազմամաթիվ լավ բաներ են կատարվել և այլն:

Ոչ պակաս ուշագրավ է ստացվել մեկ այլ հարցազրույց` այս անգամ տրված Hraparak.am-ին. ԱԱԾ պետը նախ` պարզաբանումներ է ներկայացրել փետրվարի 21-ի ճեպազրույցում հնչեցրած իր մտքերի կապակցությամբ, ապա` հավաստիացրել, որ Քոչարյանների կողմից վտանգ չի զգում, քանի որ նրանք քաղաքակիրթ մարդիկ են: «Բոլորին ասում եմ, որ եթե մենք կատարում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները և բացահայտում ենք որոշակի գործեր, դա չի նշանակում, որ որևէ մեկի հետ անձնական խնդիր ունենք։ Մեր աշխատանքն էնպես է, որ մենք կարագ ու մեղր չենք բաժանում։ Մեր ցանկացած գործը ինչ-որ մարդու ցավացնում է և մենք պետք է անենք էդ գործը։ Դա մեր գործն է։Ես բժիշկ չեմ, ուսուցիչ չեմ, որ իմ աշխատանքից բոլորը գոհ լինեն։ Մի մասը գոհ է լինում, մի մասը դժգոհ է լինում»,-լրագրողի հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել է Վանեցյանը`կրկին թողնելով արդարարացողի տպավորություն։
Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է Վանեցյանը տագնապած:
Թվում էր` «նոր» Հայաստանի ԱԱԾ հեղափոխական տնօրենը պետք է որ չարդարանար, արդարանալու փոխարեն դեռ պետք է գլուխ գովար, որ իր օրոք Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նման «վիդայուշի» արդյունքներ է գրանցում, կոռուպցիայի դեմ պայքար մղում: Այնինչ՝ Վանեցյանը, փաստորեն, չքմեղանում է, անուղղակիորեն ներողություն խնդրում ԱԱԾ նման գործելաոճի համար ու կարմրում:
Այս ամենի պատճառները, թերևս, կարող են երկուսը լինել: Կա՛մ Վանեցյանը, քաջատեղյակ լինելով Քոչարյանի շուրջ ընթացող պրոցեսների իրական բնույթին՝ բարոյահոգեբանական տվայտանքների մեջ է հայտնվել, շատ լավ հասկանալով այս ամենում ունեցած պատասխանատվության իր չափաբաժինը, փորձելով փրկել իր` որպես ԱԱԾ սպայի դեմքը, կա՛մ հանդիսանալով գերտեղեկացված անձ` փորձում է ապագայի համար ապահովագրել իրեն, շատ լավ հասկանալով, որ Փաշինյանի իշխանությունն, այսպես շարունակվելու պարագայում, երկար չի տևելու, ու վաղ թե ուշ «նոր» Հայաստան կառուցող լրագրողը գահընկեց է արվելու` թիմի անդամների համար այդ փաստից բխող բոլոր տխուր հետևանքներով:
Չի բացառվում, սակայն, երրորդ տարբերակը նույնպես: Հնարավոր է` նույն Փաշինյանի հանձնարարությամբ է Վանեցյանը կատարում նմանատիպ սրտաճմլիկ խոստովանություններ` փրկելու հեղափոխության դեմքն ու ազդակ հղելու նույն Մոսկվային, իբր Քոչարյանի նկատմամբ իրականացվող ոտնձգությունը ոչ թե «վենդետա» է, այլ սովորական բնականոն իրավական պրոցես, իբր ԱԱԾ-ի հետևում ոչ թե Փաշինյանն է կանգնած` փորձելով անձնական վրեժխնդրության թիրախ դարձնել երկրորդ նախագահին, այլ կոռուպցիայի դեմ պայքարն է հզորացել, դարձել անկաշկանդ:
Բոլոր դեպքերում ակնհատ է, որ Վանեցյանի նմանօրինակ հայտարարությունները շատ կոնկրետ ուղերձ են` ուղղված կոնկրետ ուղղությամբ, և կասկած չկա, որ ԱԱԾ տնօրենի նմանօրինակ հայտարարությունները ոչ թե ինքնաբուխ էմոցիոնալ ժայթքումներ են, այլ լավ հաշվարկված, թիրախավորված քայլեր`ինչ-ինչ խնդիրներ լուծելու կամ դրանք կանխարգելելու:
Համենայն դեպս` հետաքրքիր է…, սպասենք՝ զարգացումներին:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանը «բոչկա է գլորոմ» Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ

Այս օրերին ակտիվ քննարկման առարկա է դարձել 1999-ի հոկտեմբերի 27-ին հայաստանյան խորհրադրանում տեղի ուենցած ոճրագործության …