Հինգշաբթի , Մայիսի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / Ո՞րն է այս ողջ պատմության իրական իմաստը, կամ ինչի՞ն են իշխանությունները փորձելու հասնել նման խուճուճ-մուճուճ նախագծերի միջոցով

Ո՞րն է այս ողջ պատմության իրական իմաստը, կամ ինչի՞ն են իշխանությունները փորձելու հասնել նման խուճուճ-մուճուճ նախագծերի միջոցով

Վերջին շրջանում հայ հասարակությանը մեծապես ցնցած իրողություններից մեկն էլ, որը գլխավորապես արդյունք էր տեղի ունեցած փաշինյանական հեղափոխության, ինչպես հայտնի է, տխրահռչակ պարգևավճարների հարցն էր:

Հասարակությանը հատկապես ցնցել էր այն իրողությունը, որ համատարած աղքատության ու լայն տարածում ստացած չքավորության ֆոնին պետական օղակների աշխատողներն իրենց շեֆերի թեթև ձեռքով պարգևատրվել էին աստղաբաշխական չափերի հասնող գումարներով ու այն էլ միանգամայն անհասկանալի պատճառներով: Ոչ ոք այդպես էլ չկարողացավ սպառիչ պատասխան տալ այն հարցին, թե որ արժանիքների համար էր սեփական ենթականերին նման գումարներ բաշխել:
Քաղաքական իշխանություններն, իհարկե, ինչ-որ բացատրություններ կարողացել էին մոգոնել` իրենց կողմից հղացված այդ քայլն արդարացնելու համար, սակայն փաստ է, որ հորինովի բացատրություններ ներկայացնելով` այսօր ոչ մեկին էլ չես կարող «հարիֆացնել». մարդիկ հիմար չեն ու շատ լավ հասկանում են, թե ինչն էր իրականում ստիպել բարձրաստիճան չինովնիկներին սեփական ենթակաների նկատմամբ նման «շեդռի» քայլ անել`բյուջեի տորթից իրենց հասանելիքը փախցնելով :
«Թրանսփերնսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կարծիք է հրապարակել «ՀՀ 2019թ․պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ` մատնանշելով այն խոցելի ու խիստ կասկածելի բնույթ կրող կետերը, որոնք առկա են նախագծում:
Նախ` արձանագրվել է, որ այն հակասում է ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտին` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013թ․ՀՀ օրենքին, ապա` ուշադրություն հրավիրվել այն փաստի վրա, որ կարգավորված չէ այն հարցը, թե աշխատանքի գնահատման ցուցիչներ սահմանող իրավական ակտն ինչ տարրեր պետք է պարունակի և ինչ սկզբունքով պետք է առաջնորդվի:Ասել կուզի` պարզ չէ` ինչի՞ց ելնելով են այս կամ այն աշխատողին պարգևավճարներ բաշխելու:
Բացի վերոհիշյալ կետերից, կազմակեպության հրապարակած կարծիքն իր մեջ ևս մի շարք կետեր է պարունակում, սակայն այսքանն էլ բավարար է`պատկերացում կազմելու, թե ինչեր է Փաշինյանի կառավարությունը պլանավորում անել հարկատուների փողերի հետ և թե ինչպես է ծրագրում ժողովրդի հաշվին լուծել սեփական խնդիրները:
Իսկ դրանք, նկատենք, այնքան էլ քիչ չեն: Մի պարագայում, երբ խոստացված բարեփոխումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում, իսկ ժողովրդի վիճակը ժամանակի հետ մեկտեղ միմիայն է՛լ ավելի է վատանում` փաստի առաջ կանգնեցնելով ամիսներ առաջ մերկ ձեռքերի վրա Փաշինյանին իշխանության բերած հասարակությանը, Նիկոլին այլ բան չի մնում, քան զարտուղի ուղիներ մոգոնել` սեփական իշխանոթյունն տարիների հորձանուտում անսասան պահելու համար:
Ո՞րն է այս ողջ պատմության իրական իմաստը, կամ ինչի՞ն են իշխանությունները փորձելու հասնել նման խուճուճ-մուճուճ նախագծերի միջոցով:
Ակնհայտորեն խնդիր է դրված` ընտրողական մոտեցման շնորհիվ իշխանության մեջ հզորացնելու հատկապես նրանց, որոնց ուսերին կդրվի իշխանությունը պահելու առաքելությունը: Այսինքն` Փաշինյանը խնդիր է դրել ամենասեղմ ժամկետներում «ՔՊ-ին», «Իմ քայլին» երկրոդ Հանրապետական դարձնելու`ճիշտ և ճիշտ օրինակ վերցնելով իր իսկ կողմից մերժվածներից: Չինովնիկական ապարատի ՔՊ-ական շերտի փորը կուշտ պահելով` Փաշինյանը հույս ունի անխուսափելի թվացող բունտը չեզոքացնելու: Մի պարագայում, երբ հայտարարվում է, որ կոռուպցիան պետք է բացառել, իսկ դրան զուգահեռ աշխատավարձերը փաստացի մնում են նույնը, Փաշինյանը պետք է ուղիներ գտնի` իր քաղաքական հենարանը դարձած համապատասխան շերտի պահանջմունքները փոքրիշատե բավարարելու: Պարգևավճարների հարցը նման «թավաքյալլի» կերպով կարգավորող որոշման նախագիծը լուծելու է հենց վերոհիշյալ խնդիրն, ու հիմա էլ բյուջեն այս կերպ են փոշիացնելու: Դե գնա ու պարզիր`ինչո՞ւ են այսինչին բազմամիլիոն պարգեևատրում տվել, իսկ այնինչին` ոչ…
Իշխանությունը ժամանակ չունի ու հասկանում է, որ այն ժողովուրդը, որն ապստամբել էր նախորդների դեմ, մի գեղեցիկ օր էլ «սուր է ճոճելու» իր դեմ, քանի որ ինչպես կարելի է դատել նույն Կառավարության տխրահռչակ ծրագրից, երկրի ճակատագրի համար պատասխանատու այրերն ու տիկնայք այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչպես են երկիրը դուրս բերելու համակարգային խորը ճգնաժամից, ուստի` որոշել են աջ ու ձախ շաբաշ տալ, փող ցպնել ու խրախուսանքի անվան տակ բողոքավորներին սսկացնել, և սա այն դեպքում, երբ ժողովուրդն այլևս անիմաստ դարձած տեսարանների փոխարեն հաց է պահանջում:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վախից արեց տակը … Շատ խղճալի տեսարան էր

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Որոշել էի սրա մասին չգրել, բայց ստիպված եմ …