Կիրակի , Նոյեմբերի 17 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Աննա Հակոբյանն ու շքախումբը ապրիլի 7-ին կլինեն Լոս Անջելեսո՞ւմ

Աննա Հակոբյանն ու շքախումբը ապրիլի 7-ին կլինեն Լոս Անջելեսո՞ւմ

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը տեղեկատվություն էր հրապարակել՝ նշելով, որ ապրիլի 7-ին Լոս Անջելեսում տեղի է ունենալու ճաշկերույթ՝ նվիրված տեղի հյուպատոսարանի հիմնադրման 25-ամյակին։ Ըստ պարբերականի, ճաշկերույթին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նաև՝ բազմաթիվ հայտնի գործիչներ։

«Հոբելյանական միջոցառումը կմեկնարկի ընդունելությամբ, կշարունակվի մշակութային պաշտոնական ծրագրերով, այնուհետև՝ ճաշկերույթով։ Միջոցառումը տեղի կունենա «Գլենդել Հիլթոն» հյուրանոցում։ Գալա-ճաշկերույթի ընթացքում պատվի կարժանանան գլխավոր հյուպատոսության բարեկամների հիմնադիր-խումբը և «Հայաստանի տուն» կազմակերպության հոգաբարձուների և տնօրենների խորհրդի անդամները։
Առաջիկայում գլխավոր հյուպատոսության աշխատակազմը և 25-ամյակի կազմկերպչական կոմիտեն հանդես կգան հոբելյանական միջոցառման վերաբերյալ հավելյալ տեղեկություններով»,- նշել է պարբերականը։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գաղտնալսվել են ու հեռացվել. Մեկը Փաշինյանի վարորդի եղբայրն է «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը աշխատանքից ազատվել են Արարատյան մաքսատան ղեկավար Զորիկ Ավետիսյանը, ով …