Երեքշաբթի , Սեպտեմբերի 17 2019
Սկիզբ / Հասարակություն / Ընդդեմ ազատ խոսքի. Հայկ Մարությանը ցույց տվեց Փաշինյանի իսկական դեմքը

Ընդդեմ ազատ խոսքի. Հայկ Մարությանը ցույց տվեց Փաշինյանի իսկական դեմքը

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, մեկնաբանելով Երևանի քաղաքապետարանի` մեծ աղմուկ բարձրացրած վերջին գործողությունները, որոնց արդյունքում Բյուզանդի 1/3, Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում գործող հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնվել են փաստի առաջ` հարկադրվելով հինգ օրվա ընթացքում ազատել քաղաքապետարանին պատկանող տարածքները, իրավիճակի ողջ պատասխանատվությունը բարդել է Նիկոլ Փաշինյանի վրա` հայտարարելով. «Այդ որոշումները լիովին տեղավորվում են իշխանությունների այն տրամաբանության մեջ, երբ սպառնում են, հոխորտում ու քննադատում լրատվամիջոցներին։ Այս որոշումը նման է վերջնագրի ու խոսում է այն մասին, որ ԶԼՄ–ներին պատերազմ են հայտարարել»:

Իրականում այս խնդիրը մեկ կամ երկու օրվա խնդիր չէ, ու այն օրվանից սկսած, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանն է դառնում Հայաստանի ղեկավարը, որոշ իրատեսներ անմիջապես սկսեցին մտավախություն հայտնել, որ լրագրող Փաշինյանի իշխանության շրջանը կարող է լրագրողների համար այնքան էլ բարենպաստ չլինել. իշխանություններն իրենց հասցեին հնչող ցանկացած քննադատություն ի սկզբանե հակված են եղել ու են գնահատել որպես «հակահեղափոխականություն», ինչի արդյունքում այսօր երկրում ազատ խոսքը փաստացի հայտնվել է վտանգի տակ, ինչի առարկայական ապացույցը, փաստորեն, Հայկ Մարությանի նմանօրինակ վերաբերմունքն է ԶԼՄ-ների նկատմամբ:
Իհարկե, քաղաքապետարանն այս ամենը բացատրում է սեփական փիլիսոփայության տեսնակյունից, սակայն, անքննարկելի է, որ այս ամենը սովորական ոտնձգություն է մամուլի դեմ. նպատակ ունեն մի քանիսի օրինակով ցույց տալ, թե ինչ կարող է պատահել մյուսների հետ, եթե շարունակեն քննադատական խոսք հնչեցնել թավշյա իշխանություններին ուղղված:
Ցավոք, ժամանակն ապացուցեց, որ հեղափոխության այն արժեքները, որոնցով ոգևորված հարյուր հազարները մերկ ձեռքերի վրա իշխանական գահին բարձրացրեցին Փաշինյանին ու ընկերներին, այժմ հայտնվել են լուսանցքային կարգավիճակում, և ոչ ոք այսօր դրանք չի էլ հիշում, չի էլ ցանկանում մտաբերել այն բոլոր խոստումները, որոնցով ոգևորված հայությունը իր պայքարի շնորհիվ իշխանությամբ օժտեց Փաշինյանին`թյուրիմածաբար կարծելով նրան` ժողովրդավարական արժեքների թիվ մեկ ջատագով ու պաշտպան:
Այնինչ իրականությունը ճիշտ հակառակն է, անսպասելիորեն դաժան:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ողջ հայության կողմից մերժված համակարգի «արքայազնը»՝ Միքայել Մինասյանը, իշխանություն է ուզում

Մինչ ժողովրդի շրջանում օրեցօր հարցեր են կուտակվում՝ ուղղված ներկայիս իշխանություններին, իսկ քաղաքագետներն ու փորձագետները խոսում …