Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Տեսանյութ / Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանապետը նոր Հայաստանոմ արդարացվեց.forrights

Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանապետը նոր Հայաստանոմ արդարացվեց.forrights

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրած և մասնագիտական գործունեությունը խոչնդոտած Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության բաժնի պետ Արսեն Արզումանյանն արդարացվեց: Դատարանը վերջինիս նկատմամբ արդարացման դատավճիռ կայացրեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արսեն Արզումանյանը՝ հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլլ» տոնավաճառ տանող խաչմերուկում քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: ՀՔԾ-ն իր հաղորդագրությունում մանրամասնել է.
«Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Լրագրող Տիրայր Մուրադյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների և ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը:
Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, ապա հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից:
Հանդիպելով Տ. Մուրադյանի ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից»: Տիրայր Մուրադյանը գործով տուժող էր ճանաչվել: ճանաչվել:
Նշենք, որ ՔՕ 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Տիրայր Մուրադյանը բողոքարկելու է դատավճիռը Վերաքննիչ դատարանում:


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արփինե Հովհաննիսյանը առաջիկա անելիքների և կուսակցական գործունեության մասին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հոհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ Առաջիկա անելիքներիս և կուսակցական գործունեության …