Հինգշաբթի , Մարտի 21 2019
Սկիզբ / Սփյուռք / Մխիթար Հայրապետյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որը տեղի ունեցավ Իրանահայ միության շենքում

Մխիթար Հայրապետյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որը տեղի ունեցավ Իրանահայ միության շենքում

Փետրվարի 25-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպեց այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որը տեղի ունեցավ Իրանահայ միության շենքում:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը, որին հետևեց Մխիթար Հայրապետյանի ելույթը: Հանդիպման մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին Մ. Հայրապետյանին:

Նույն օրը Մխիթար Հայրապետյանն այցելեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ հյուրընկալվեց ՀՀ գլխավոր հյուպատոսի կողմից: Հանդիպմանը ներկա էր նաև գլխավոր հյուպատոսության դիվանագիտական անձնակազմը:

Նույն օրը ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հանդիպումները Կալիֆորնիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդների՝ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԱՄՆ և Կանադայի Հայ կաթողիկե առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի, Հյուսիսային Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության հովվապետ Պերճ Ջամբազյանի հետ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով