Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Գլենդեյլի քաղաքապետն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի

Գլենդեյլի քաղաքապետն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի

Փետրվարի 26-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու և Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ, այցելեց Գլենդեյլի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի:

Ընդունելությանը ներկա էին նաև Գլենդեյլի քաղաքի խորհրդի անդամները, գանձապահը, քաղաքի իրավաբանը, մենեջերը, ոստիկանապետը, հրշեջ ծառայության պետը և քաղաքապետարանի այլ ծառայությունների ղեկավարներ:

Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին, նշեց, որ Գլենդեյլի քաղաքապետարանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնություններին: Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը կարևորեց ՀՀ գլխավոր հյուպատոսության և Գլենդեյլի քաղաքային իշխանությունների միջև առկա բարեկամական և գործընկերային կապերի խորացումը: Դոկտ. Բայբուրդյանը նշեց, որ Գլենդեյլը, հանդիսանալով ԱՄՆ արևմտյան ափի ամենահայաշատ քաղաքը, յուրօրինակ դարպաս է Հայաստանի համար դեպի ԱՄՆ: Այդ առումով Գլենդեյլի հետ գործընկերային և բարեկամական կապերի զարգացումը կարևոր է ՀՀ գլխավոր հյուպատոսության համար:

Պարոն Սինանյանը գոհունակությամբ նշեց Գլենդեյլի քաղաքային իշխանությունների և ՀՀ գլխավոր հյուպատոսության միջև ծավալված գործընկերային հարաբերությունների ամուր հիմքը, հավելելով, որը ներկայումս Գլենդեյլն ունի Կապան և Գյումրի քաղաքների հետ քույր-քաղաքների մասին ստորագրված փաստաթղթեր: Դրանք ըստ քաղաքապետի կարոտ են գործնական ծրագրերի: ՀՀ գլխավոր հյուպատոսը խոստացավ օժանդակել այդ ծրագրերի կյանքի կոչմանը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մխիթար Հայրապետյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որը տեղի ունեցավ Իրանահայ միության շենքում

Փետրվարի 25-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպեց այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով