Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին (Տեսանյութ) Aysor

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին (Տեսանյութ) Aysor

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ:
Ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից», – նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»:
Հանրապետության նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Քոչարյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր եւ Տեր-Պետրոսյանի անձնական վրեժխնդրությունը.Hayeli

Տարին տասներկու ամիս արտասահմանյան «գաստրոլների» մեջ գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում իրեն պահում է …