Սկիզբ / Հասարակություն / Կարեն Գրիգորյանի առանձնատնից կատարված գողությունը բացահայտվեց

Կարեն Գրիգորյանի առանձնատնից կատարված գողությունը բացահայտվեց

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել եւ տեսանյութ հրապարակել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդու Արշալույս գյուղում գտնվող տնից կատարված գողության վերաբերյալ:

Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական գործիքների գործադրմամբ պոկել էին Արշալույս գյուղի առանձնատներից մեկի պատուհանի ճաղավանդակն ու պատուհանը: Խոհանոցից գողացել էին գեղանկարներ, արձանիկներ, կենցաղային իրեր, հագուստ եւ տանտիրոջ հրազենը:

Դեպքից օրեր անց ոստիկանները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների գողությունը կատարել է Նոր Նորքի բնակիչ 47-ամյա Գագիկ Մ.-ն: Նրան հայտնաբերել են Նոր Նորքի 6-րդ զանգվածում: Պարզվել է նաեւ, որ գողությունը կատարել էին 4 հոգով. Գագիկ Մ.-ի հետ եղել են Գառնիկ Ք.-ն, Սամվել Գ.-ն եւ Վահագն Մ.-ն:

Վահագն Մ.-ին դեռ չեն գտել:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 85 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով