Սկիզբ / Մամուլի տեսություն / «ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՊՎԾ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԽՈՐԸ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՊՎԾ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԽՈՐԸ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, պարզվում է, խորը արմատներ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարիներ շարունակ հեմոդիալիզի սարքավորումներ ու մաքրման հեղուկներ ՀՀ ներկրել է Նարինե Կարապետյանը, որը Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մորաքրոջ աղջիկն է:
Ըստ որոշ լուրերի՝ ՊՎԾ-ից նրան արգելել են այդ սարքավորումները ներկրել ՀՀ՝ պատճառաբանելով Դոն Պիպոյի հետ ազգակցական կապը:
Թեեւ Կարապետյանն ասում է, որ մորաքրոջ տղան իր բիզնեսի հետ կապ չունի, սակայն չեն հավատում: Այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարում է ԱԱԾ-ին զբաղվել գործընթացով:
Այս աղմուկի մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունը, եւ կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանը իր հերթին դիմում է գրում ԱԱԾ, որ ստուգեն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեությունը: Շատ խճճված պատմությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Երբ Քոչարյանի արածի մի տոկոսն անեք Հայաստանի և Արցախի համար էդ ժամանակ էլ մեծ-մեծ կխոսաք, արա՛.Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը գրում է. Ռոբերտ Քոչարյանին Մեղրին Լաչինի հետ փոխելու մեջ մեղադրող վահանշիրխանյանին ուզում եմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով