Կիրակի , Օգոստոսի 18 2019
Սկիզբ / Տեսանյութ / 7 երեխա ունեցող ընտանիքը Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց է սկսում, բնակվելու տեղ չունեն (տեսանյութ)

7 երեխա ունեցող ընտանիքը Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց է սկսում, բնակվելու տեղ չունեն (տեսանյութ)

Էջմիածին քաղաքի բնակիչ Մարինե Սարգսյանը 7 երեխաների, եղբոր և եղբոր կնոջ հետ Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց է սկսում:
Tert.am-ին Մարինե Սարգսյանը պատմեց, որ 7 անչափաս երեխայի, եղբոր և եղբոր կնոջ հետ ապրում էր Էջմիածին քաղաքում վարձով:
«Ապրում եմ վարձով, վարձիս փողը չեմ կարողացել վճարել 4 ամիս և տան տերը հանել է ինձ տանից»,- ասաց նա:
Նա նշեց, որ երեխաներից մեկը թոքաբորբ է Մուրացանի հիվանդանոցից հանել են, քանի որ չի կարողանում հիվանդանոցում պահել, հնարավորություն չունի:
Սարգսյանի եղբայրն էլ հավելեց, թե ապրելու հնարավորություն չունեն:
«Աննա Հակոբյանի հիմնադրամը ոչ մի բանով չի օգնել, եկեղեցիներին դիմել ենք, ոչ մի բանով չեն օգնել, Էջմիածնի քաղաքապետին դիմել ենք, չեն օգնել»,- ասաց Մարինե Սարգսյանի հարսը:
Մարինե Սարգսյանն էլ ասաց, որ Էջմիածնի քաղաքապետարան են դիմել, բայց ասել են` բավարար ֆինանսական միջոցներ չունեն, որ օգնեն մեզ: Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարան էլ են նամակ գրել, որը, սակայն, մնացել է անարձագանք: «Նամակ ենք գրել, չեն պատասխանել, դրա համար այստեղ անժամկետ նստացույց ենք անելու երեխաների հետ»,- ասաց նա:
Ընտանիքը հավաստիացնում է` ոչ մեկից գումար չեն ուզում: «Ասել ենք՝ ինչ-որ բանով օգնեք, ո՛չ ուտելիք են տրամադրել, ո՛չ հագուստ, ո՛չ վառելափայտ: Մեզ ընդամենը ինչ-որ տեղ տրամադրեք, որ ապրենք: 7 երեխայի հետ որտե՞ղ ապրենք»,- ասաց Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ հանցագործության մեջ չի մեղադրվում, այդ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը». հարց՝ Փաշինյանին 168 zham

Հարց՝  Նիկոլ Փաշինյանին «Եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ հանցագործության մեջ չի մեղադրվում, այդ դեպքում …