Երեքշաբթի , Օգոստոսի 20 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Hraparak.ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ՊԵՏՏՈՒՐՔԸ 60 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՆԿԵՐՆ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ ՇԱՀԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Hraparak.ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ՊԵՏՏՈՒՐՔԸ 60 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՆԿԵՐՆ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ ՇԱՀԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նրանք դժգոհ են նախորդ շաբաթ կառավարության նիստում ընդունված Հարկային օերենսգրքի փոփոխությունների նախագծից, որով գրավատների համար սահմանված պետտուրքը բարձրանում է 60 անգամ՝ տարեկան 100 հազար դրամից դառնալով 6 մլն դրամ։

Hraparak.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Հովիկ Աֆյանը, ով երեք գրավատուն ունի, որոնցից երկուսը՝ Երևանում, մեկը՝ մարզերում, ասաց, որ սա էականորեն կխփի իրենց բիզնեսին, և իրենք ուղղակի կփակվեն։
«Նախկին 100 հազար դրամը գրավատների համար դառնում է 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի 50 հազար դրամը դառնում է 3 միլիոն։ Այսինքն՝ 60 անգամ թանկանում է գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը, այն դեպքում, երբ որ բանկերի և վարկային կազմակերպությունների պետտուրքը թանկանում է, համապատասխանաբար, 2.3 և 6 անգամ»,- ասաց Հովիկ Աֆյանը։
Նա նշեց, որ իրենք տեղյակ չեն եղել այս փոփոխությունից, սա իրենց համար անակնկալ էր, և մտավախություն ունեն, որ սրանով կարող են մոնոպոլ դիրքում հայտնվել բանկերն ու վարկային կազմակերպությունները, քանի որ նրանց պետտուրքն ավելանում է շատ ավելի քիչ չափով, քան գրավատների դեպքում է։
Մանրամասն՝ տեսանյութում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հարգենք ուսուցչին և գնահատենք նրա շնորհակալ գործը

Իմ մտքերը, որ վերջերս ուսուցիչների մասին տարբեր առիթներով մեկընդմեջ արտահայտել էի, փորձեցի ի մի բերել …