Երեքշաբթի , Մայիսի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / ԱԺ-ում առանց հիմնավորման ուշանալու, շուտ գնալու պատճառով աշխատավարձից պահումներ կլինեն. Hraparak

ԱԺ-ում առանց հիմնավորման ուշանալու, շուտ գնալու պատճառով աշխատավարձից պահումներ կլինեն. Hraparak

ԱԺ աշխատակիցներին նոր փորձություն է սպասվում։ Ամենայն հավանականությամբ, եկող ամսվանից բոլոր ուշացողների կամ աշխատանքից շուտ հեռացողների աշխատավարձից պահումներ կարվեն։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը զգուշացրել է, որ կարող են ուշանալ ընդամենը 15 րոպե, ամենաուշը առավոտյան 9։15-ին պետք է աշխատավայրում լինեն եւ հեռանան երեկոյան 6-ից հետո, եթե ոչ, պետք է զեկուցագրեր գրեն՝ հիմնավորելով պատճառները, հակառակ դեպքում պահումներ կարվեն։ Թե ինչ չափով, դեռ չեն որոշել։
Ինչպես հայտնի է, աշխատակազմը մուտք է գործում հատուկ քարտերով, եւ ֆիքսվում է դուրս գալու եւ մտնելու ժամը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com