Սկիզբ / Մամուլի տեսություն / Ահազանգ.հերթը հասավ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահապաններին. Աստված չանի մի հրդեհ եւ ամեն ինչ կորելու է Hayeli

Ահազանգ.հերթը հասավ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահապաններին. Աստված չանի մի հրդեհ եւ ամեն ինչ կորելու է Hayeli

«Հայելի»-ի տեղեկություններով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժինը փակվում է:

Հայրենի կառավարությունում ամենայն հավանականությամբ եկել են այն եզրահանգման, որ հարկավոր չէ պետության պատշաճ պահպանության տակ առնել այնպիսի կառույցներն ու հաստատություններն, ինչպիսիք են «Մատենադարանը», Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն և ռադիոընկերությունը, Ազգային գրադարանը, Հայաստանի ազգային արխիվի կենտրոնական և քաղաքային մասնաճյուղերը:
Բոլոր այս օբյեկտները գտնվում են ԱԻՆ փրկարար ծառայության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի հսկողության տակ: Այս հաստատություններում ԱԻՆ աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, հետեւում անվտանգության հարցերին, այցելուներին զգուշացնում տարածքում չծխելու մասին եւ առհասարակ հերթապահություն իրականացնում՝ նշված կառույցներում հրդեհներից զերծ պահելու միջոցառումներ ձեռնարկում:
Նշված հաստատություններին , կայքի տեղեկություններով ԱԻՆ-ից գրություն է ուղարկվել, որ ապրիլի մեկից այլեւս իրենց աշխատակիցները նման ծառայություն չեն մատուցելու: «Հայելի»-ին պարզել է նաև, որ դեռեւս ամիսներ առաջ են ցանկացել փակել բաժինը, այդ նպատակով արդեն փոխվել է բաժնի անվանումը, եւ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ լուծարելու են կարեւորագույն օբյեկտների պահպանությամբ զբաղվող բաժինը, այն վերափոխել են մարզման բաժին:
Բաժնում աշխատււմ են 28 աշխատակից, նրանց զգուշացրել են, որ կտեղափոխվեն այլ բաժիններ, սակայն վերջիններս մտահոգություն ունեն, որ այդպիսով քայլ առ քայլ իրենց կդարձնեն գործազուրկ: Օրինակ, ինչ -որ պահից կարող են ասել, որ չեն համապատասխանում տվյալ բաժնին ու պետք է ազատման դիմում գրել, կամ էլ ավելի քաղաքակիրթ ճանապարհով հարցը կլուծեն, կգործուղեն մարզեր, իսկ երեւանաբնակի համար այդ պարագայում գերադասելի կլինի դիմում գրել ու հեռանալ:
Թե որն է բաժինը լուծարելու նպատակը, աշխատակիցներին չեն մանրամասնել, ասել են, որ նպատակահարմար չեն գտնում.<<Այսինքն նպատակահարմար չեն գտնում Մատենադարանի պահպանությունը, Աստված չանի մի հրդեհ եւ ամեն ինչ կորելու է: Կամ օրինակ ֆիլհարմոնիկում օրը 1500 մարդ է մտնում, ինչպես կարելի է առանց հսկողության թողնել նման կառույցը>> ,-ասաց ոլորտի ներկայացուցիչ մեր զրուցակիցը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մարդիկ խոտ չեն ուտում, ու բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում երկրում

Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքական «վենդետան» ժամանակի հետ մեկտեղ միմիայն նոր նրբերանգներ է սկսում ձեռք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով