Երեքշաբթի , Մայիսի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Դղյակների թագավորությունը թողել, ընկել եք մի քանի սրճարանի հետևի՞ց․․․Hraparak

Դղյակների թագավորությունը թողել, ընկել եք մի քանի սրճարանի հետևի՞ց․․․Hraparak

Ուշադիր հետևում եմ Օպերայի շուրջ կատարվող դեպքերին։ Հավասար ցավ եմ զգում բոլորի հանդեպ։ Բոլորն էլ մերն են՝ և՛ աշխատողը, և՛ ոստիկանը, և՛ սեփականատերը, և՛ այն մարդիկ, ովքեր կապ չունեն քանդվող օբյեկտների հետ՝ պարզապես կանգնել ու ցավակցում են։

Հեշտ բան չի, երբ մարդ կորցնում է իր ստեղծածը՝ միանգամից․․․
Հեշտ բան չի, երբ մարդու աչքի առաջ ավերում են իր ունեցածը՝ նման դեպքում այդ մարդու շուրջ խմբվում են մարդիկ։ Սովորաբար հավաքվածները սփոփում են նրան, ում ստեղծածը քանդում են։ Ծանր բան է կենդանին անկենդան դարձնել։
Երբ մարդուն մի դժբախտություն է պատահում, բոլորից հեռու, միանգամից չեն ասում։ Հեռվից են գալիս։ Սովորաբար նման դեպքերում ցավը հասկացող մարդու են դիմում՝ դու գնա ասա, դու լավ գիտես ասելու ձևը, որ չվատանա։
Այդ մարդը չկար, ցավում եմ, բայց նոր իշխանության մեջ չգտան այն մարդուն, ով այնպես կարող էր ասել, որ տունդ քանդում ենք, որ ցավը մեղմ լիներ։
Տարածքի ազատագրումը կազմակերպելը էլի կատարվեց սև ու սպիտակի, հեղափոխական- հակահեղափողական քարտեզով։ Այս անգամ գոնե քաղաքապետը սև ու սպիտակի, հնի ու նորի կռիվ չպիտի սարքեր, որ մի կողմը կանգներ, ասեր՝ լավ են անում, քանդում են, մեզ թալանե՜լ են․․․ Մյուս կողմն էլ դա ընդուներ որպես հաշվեհարդար։ Ֆեյսբուքյան հազարավոր գրառումներն այդ մասին են վկայում։ Ասես եկել էին հաշվեհարդար տեսնելու, հակառակ կողմն էլ պաշտպանվում, դիմադրում էր․․․ Կրկին մարդկանց մեջ խորացվեց բաժանարար գիծը։
Ինչու՞ են շատերն ասում, որ Հայկոն ճիշտ է։ Բաժանարար գծի քաղաքականությամբ մարդկանց մեջ արմատավորել են, որ Հայաստանում արդարություն է հաստատվում, թալանչիները պատժվում են․․․ Եթե մի ժամանակ ասում էին՝ ժողովուրդն է տերը, հիմա էլ ասում են, քո ունեցվածքն է, ժողովուրդ։ Հանրային ունեցվածք։ Դու դա պետք է վայելես։ Պայքարիր։ Այստեղ ազատվում է իշխանավորի ձեռքերը։ Տարբերակված մոտեցում են ցուցաբերում՝ մեկին հանում են տարածքից, մյուսին թողնում։ Կամ բոլորը պիտի ազատեն հանրային տարածքը կամ ոչ ոք։ Սա է արդարը։ Փուլային տարբերակը ժամանակի ձգում է, ինչ որ մարդկանց հարցեր օրակարգից մոռացության ձևով հանել տալ։
Մյուս կողմից՝ եթե հանրային տարածք է ազատագրվում, ավելի լուրջ տարածքներ ունենք՝ ինչու՞ մեծերը թողած ընկել եք մանրերի ետևից․․․ Դղյակների թագավորությունը թողել, ընկե՞լ եք մի քանի սրճարանի հետևի՞ց․․․

Հասմիկ Բաբաջանյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Երբ ներպետական դատարանները խախտում են արդար դատաքննության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը դառնում է անխուսափելի.Արմեն Դանիելյան

Ես երբեք, երբեք չեմ նահանջի, ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն …