Երեքշաբթի , Մայիսի 21 2019
Սկիզբ / Տեսանյութ / Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանն անձամբ է նախաձեռնել սրճարանների ապամոնտաժումը.սրճարանատեր

Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանն անձամբ է նախաձեռնել սրճարանների ապամոնտաժումը.սրճարանատեր

Այն, ինչ պարոն Մնացականյանը հիմա անում է Օպերայի բակում, շոու է:

Լրագրողների հետ զրույցում ասաց սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանատերերից մեկը: «Երեկ ինքը քանդում ա իմ սրճարանը, ես իրեն մարդավարի լեզվով ասում եմ՝ ես ունեմ հարակից տարածք, տարեք դրեք այդտեղ, ինքը ցուցադրաբար բերում ա բեռնատար, որ իմ ապրանքը դնի բեռնատարը»,- հայտարարեց նա:

Նա պնդում է, որ Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանն անձամբ է նախաձեռնել սրճարանների ապամոնտաժումը:

«Ես չեմ արել հեղափոխություն, իմ աշխատողները չեն արել հեղափոխություն, որ էսօր Միշիկի սանիկը գա ու լինի Կենտրոնի թաղապետ: Մենք ընտրել ենք Հայկոյին, մենք ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին, բայց մենք չենք ընտրել Միշիկի սանիկին»,- ասաց սրճարանատերը:

  Մանրամասները՝ տեսանյութում: 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Լևոն Մնացականյան. «Հայրենիքի պաշտպանությունը բոլորի պարտականությունն է, այդ թվում՝ պաշտոնյաների տղերքի»

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը վստահեցնում է՝ Արցախում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող …