Սկիզբ / Հասարակություն / Ազիզյանների չպատմված պատմությունը. Վարազդատ կարապետյանը ծաղրո՞ւմ է

Ազիզյանների չպատմված պատմությունը. Վարազդատ կարապետյանը ծաղրո՞ւմ է

Անշո՛ւշտ, ներկայիս իշխանությունների շարքերում դժվար է նշմարել ևս մեկին, ով  Փաշինյանի իշխանությանը քննադատելու առիթ մամուլին ավելի շատ տված լինի, քան «Իմ քայլ»-ից Վարազդատ Կարապետյանն է:

Այս մարդն, ով բավական անհաջող կերպով փորձում է իր ոչ այնքան փխրուն ուսերին տանել Փաշինյանի «հանրային խոսնակի» ծանր բեռը, յուր «թևավոր խոսքերով» չի դադարում ապշեցնել ու բացահայտել իշխանական թիմի իրական էությունը, ինչի պատճառով էլ մարդը դարձել է մամուլի սիրելին:
Ահավասիկ, «Իրատես»-ի հետ զրույցում կիսվելով այժմ ամենաշատը հուզող տնտեսական զարգացման վերաբերյալ ունեցած իր տեսակետներով` Կարապետյանը հերթական «թևավոր խոսքերով» է աչքի ընկել ու, մասնավորապես, հայտարարել, որ ասենք երկրում տնտեսական փոփոխությունների տեմպը պայմանավորված է ոչ թե իշխանությամբ, այլ ժողովրդով` որպես սեփական թեզի ճշմարտացիության ապացույց պատմելով իր հեղինակային «ժանգոտած ատամանիվների» մասին առակը:
Բայց Կարապետյանն այսքանով չի սահմանափակվել ու, ի հեճուկս մարդկային բանականության, հանդես է եկել չափազանց ինքնատիպ, բայց, մեղմ ասած, ոչ մի քննադատության չդիմացող պնդմամբ` հայտարարելով. «Եթե ընդդիմությունը, մամուլը, ֆեյսբուքյան ակտիվիստները անընդհատ չպնդեն, որ մեր երկիրն ահավոր մեծ վտանգների առաջ է կանգնած, ուր որ է պատերազմ կսկսվի, ներդրումներ կլինեն»։
Ժամանակը հոսում է, և հետզհետե է՛լ ավելի ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ համադամ խոստումներով ժողովրդին կերակրած և դրա շնորհիվ իշխանությունը «մերկ ձեռքերով» վերցրած Փաշինյանը չի կարողանում արդարացնել անգամ այն նվազագույն հույսերը, որ հայ հասարակության գերակշիռ մասը կապում էր այս գործչի հետ: Այս ողջ ընթացքում այն, ինչին ականատես է դարձել հայ ժողովուրդը, խոշոր հաշվով Փաշինյանի` այլևս միօրինակ դարձած ու իբր հայ քաղաքացուն հպարտություն ներշնչող ելույթներն են և այն հավաստիացումները, թե Հայաստանում 3 մլն վարչապետ կա, և Փաշինյան վարչապետն ընդամենը նրանցից մեկն է:
Մինչդեռ այս բարձրագոչ ու խիստ պոպուլիստական ելույթների հետևում մարդիկ տեսնում են տկարություն` երկիրը դուրս բերելու ճահճացած վիճակից:
Ավելին` ինչպես ցույց են տալիս, դիցուք, Երևանում, այդպես էլ իրենց վախճանին չմոտեցող քաղաքապետարանի խայտառակ գործողությունները, արվում է ամեն ինչ, որպեսզի պոտենցիալ ներդրողը, որի մասին իր հարցազրույցում հիշատակում է նաև Կարապետյանը, մեկընդմիշտ հրաժարվի Հայաստանում որևիցե ներդրում անելու մտքից:
Այսքանից հետո է՛լ ո՞վ է գժվել` Հայաստանում գործ դնի, աշխատատեղ ստեղծի` աչքի առաջ ունենալով նույն Օպերային հարող սրճարանների դաժան ճակատագիրը:
Միայն այս դեպքերը բավական են, որպեսզի այս իշխանությունների օրոք այլևս ոչ ոք` լինի ներքին, թե արտաքին նեդրող, չհամարձակվի ձեռքը տանել գրպանը, «հարստանա ու հարստացնի». գիտենք, ինչի համառությամբ շարժվող «Ազիզյան Գառնիկը» մտադիր է ոչ միայն ապամոնտաժել Օպերային հարակից սրճարաններն, այլև Երևան քաղաքում գործող տասնյակ այլ օբյեկտներ:

Ի դեպ` այս մասին պատահաբար քաղաքապետ դարձած կոմիկ դերասանը մարտի 14-ին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել` իբր Երևանը երևանցիներին վերադարձնելու պատճառաբանությամբ:
Տեսնես այս ամենի մասին Վարազդատ Կարապետյանը տեղյա՞կ է, երբ պնդում է, որ երկրի տնտեսության անկման ողջ պատասխանատուն մամուլն է: Իսկ միգուցե նրա այս խոսքերը ոչ թե պարզամտության, անտեղյակության կամ սակավ հասկացողության հետևանք են, այլ ազատ խոսքի դեմ նոր արշավ սանձազերծելու նախանշա՞ն: Հայկ Մարությանի ջանը սաղ: Ի՞նչն է հեռուստասերիալի բեղավոր հերոսին խանգարում` ևս մեկ անգամ լրատվամիջոցների խմբագիրներին հիշեցնելու, ասենք, վարձակալած տարածքների իրական արժեքն ու գինը: Դժվարն առաջին անգամն է…
Վստահելով մեկին, ում միակ կարգախոսն ու ծրագրային դրույթը «Սերժին մերժելն էր»`այսօր հանրությունը կանգնել է փաստի առաջ:
Բա 80%-ից ավել ձայն են տարել, ինչ կուզեն`կանեն:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ «Այսօր եւս շարունակվեց Կենտրոնական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով