Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / Քաղաքականությունը գրականությունից գողացել է մի մեծ պոետի, մի նոր Չարենցի

Քաղաքականությունը գրականությունից գողացել է մի մեծ պոետի, մի նոր Չարենցի

Արարատի մարզ կատարած այցից մեկ օր հետո Նիկոլ Փաշինյանը հայ հանրության հետ կիսվել է շրջագայությունից ստացած տպավորություններով, բայց այս անգամ ոչ թե ֆեյսբուքյան լայվի միջոցով, ինչպես սովորաբար անում է, այլ` հեղինակային բանաստեղծության` հանրության առաջ նորովի բացահայտելով սեփական բանաստեղծական տաղանդը. Փաշինյանի մտքի թռիչքի սույն արգասիքը վերնագրված է, ուշադրությո՛ւն, «Ռանչպար»:

Թե ինչու հատկապես Ռանչպար, այլ ոչ թե  Սիս, թերևս, հասկանալի է: Փաշինյանը ցանկացել է հենց այս համայնքի ուղղությամբ հղել իր ուղերձներն ու հանրության ուշադությունը սևեռել ռանչպարցիների խնդիրների վրա: Այլ հարց է, սակայն, թե ինչո՞ւ է հենց Ռանչպարը դարձել Փաշինյանի ներշնչանքի միակ աղբյուր՝ այն դեպքում, երբ, վստահաբար, Սիսում նույնպես խնդիրները բազմաթիվ են: 
Արդյոք սույն հանգամանքը պայմանավորված չէ՞ ինչ-ինչ հետին մտքերով: Չէ՞ որ սա այն նույն Ռանչպարն է, որի գյուղապետը հանրապետական Մանուկ Օհանյանն է` մեկն այն համայքնապետերից, ով, չնայած հեղափոխությանն ու երկրի տոտալ ՔՊ-ացմանը, դեռ շարունակում է պաշտոնավարել:
Իսկ միգուցե Փաշինյանի թիրախը շատ ավելի գլոբալ է ու որ գնում-հասնում է, ասենք, մինչև Հովիկ Աբրահամյա՞ն…
Համենայն դեպս պետք է խոստովանել, որ Փաշինյանին իսկապես հաջողվել է անակնկալ մատուցել հասարակությանն ու ստիպել ևս մեկ անգամ զմայլվել յուր բացառիկ տաղանդով:
Պետք է խոստովանել, որ հանձին Փաշինյանի, քաղաքականությունը գրականությունից գողացել է մի մեծ պոետի, մի նոր Չարենցի:
Ա՜խ այդ քաղաքականությունը…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունները հայտնվեցին իրենց իսկ փորած փոսի մեջ

Իջևանում ծավալված դրամատիկ իրադարձություններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որ շոշափում են ոչ միայն սոցիալ-տնտեսական …