Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Երբ Քոչարյանի արածի մի տոկոսն անեք Հայաստանի և Արցախի համար էդ ժամանակ էլ մեծ-մեծ կխոսաք, արա՛.Մենուա Հարությունյան

Երբ Քոչարյանի արածի մի տոկոսն անեք Հայաստանի և Արցախի համար էդ ժամանակ էլ մեծ-մեծ կխոսաք, արա՛.Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը գրում է.

Ռոբերտ Քոչարյանին Մեղրին Լաչինի հետ փոխելու մեջ մեղադրող վահանշիրխանյանին ուզում եմ հիշեցնել, որ Քոչարյանն իր նախագահության շրջանում Մեղրին է՛լ ավելի ամուր Հայաստանին կապելու համար կառուցեց Մեղրի -Կապան 2 այլընտրանքային մայրուղին, իսկ Վազգեն Սարգսյանի անունից խոսացող վահանշիրխանյաններին (ով ցավոք ողջ չէ, որ հաստատի կամ հերքի իր անունից արվող հայտարարությունները) ուզում եմ հիշեցնել, որ բոլորս էլ տեսել և հիշում ենք Վազգենի խոսքերը Քոչարյանի մասին, առ այն, որ Քոչարյանն իր ընկերն ա ու մեծագույն ծառայություններա մատուցել մեր 2 պետությունների անվտանգության և զարգացման համար…

Նաև ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը չի ձգտել Հայաստանի վարչապետ կամ նախագահ լինել, նա իր համար նախագահ էր աշխատում իր և իր մարտական ու գաղափարական ընկերների պայքարով ազատագրված Արցախում և նույն վահանշիրխանյանների շեֆ Վազգենը Քոչարյանին հրավիրեց Հայաստան՝ զբաղեցնելու վարչապետի պաշտոնը՝ ՀՀՇ-ի կողմից թալանված ու կործանված տնտեսությունը զարգացնելու, իսկ հետո էլ նույն Վազգենը առաջարկեց և օգնեց Քոչարյանին ընտրվելու Հայաստանի նախագահ և արդեն նախագահ Քոչարյանը 10 տարում Լևոնից ժառանգություն ստացած տնտեսական ավերակների վրա սկսեց զարգացնել Հայաստանի տնտեսությունը՝ ապացուցելով, որ Լևոնի առանց Արցախի հարցը լուծելու հնարավոր չէ զարգացնել Հայստանի տնտեսությունը, թեզը կատարյալ հիմարություն է․․․

Նաև ուզում եմ հիշեցնել, որ տխրահռչակ հոկտեմբերի 27-ից հետո ողջ երկիրը խոսում էր այն մասին, որ դեռ Սպարապետի դին չսառած վահանշիրխանյաններն անդրանիկքոչարյանները ցուցակ էին տվել նախագահ Քոչարյանին, որ իրենց և էլի այլոց նշանակի պաշտոնների և ստացել էին շատ կոպիտ մերժում…

Թե բա ես կոպտեցի Քոչարյանին, թե բա Դեմիրճյանը վիրավորեց Քոչարյանին և էլի նման վահանշիրխանյանական բարբաջանքներ, արա ա՛յ աբիժնիկներ Քոչարյանն էն տղեն ա, որ էսօր էլ Նիկոլի անձնական վենդետաների արդյունքում բանտում հայտնված պայքարում ա ու չի կոտրվում, չի հանձնվում, քանզի արդար ա , իսկ դուք էլ ողջ պետական ռեսուրսները ձեռքներդ չեք կարողանում ապացուցել, որ Քոչարյանը տապալել ա սահմանադրական կարգը, քանզի էդ թեզը կատարյալ հիմարություն ա և քանզի զգում եք , որ վաղ թե ուշ ապացուցվելու ա Քոչարյանի անմեղությունը և բոլորը հասկանալու են , որ ընդամենը Նիկոլն անձնական վենդետայա անում Քոչարյանի հանդեպ , որ 2008-ին թույլ չտվեց ՀՀՇ-ականներին՝ բռնազավթելու իշխանությունը սկսել եք վահանշիրխանյաններով ու անդրանիկքոչարյաններով, ի դեպ Սերժ Սարգսյանի ժամանակ, ըստ հավաստի աղբյուրների, ընկերություն էր անում այդ ժամանակվա օլիգարխների հետ և այդ մարդկանց փողերով փորձում էր վարկաբեկել Քոչարյանի բարի համբավը…

Ժամանակը ցույց կտա՝ ով ով ա , բայց մի բան հիշեք, այ աբիժնիկներ, դուք հակապետական, անձնական շահերի համար մեր ժողովրդին օգտագործող փոքրհոգիներ եք և ձեր տեղը լինելու է պատմության աղբանոցում…

Երբ Քոչարյանի արածի մի տոկոսն անեք Հայաստանի և Արցախի համար էդ ժամանակ էլ մեծ-մեծ կխոսաք, արա՛:

Ի դեպ՝ էսօր արդեն մեր քաղաքացիներից շատերը սկսել են հիշել, որ Քոչարյանի ժամանակ լավ էին ապրում, որ Հայաստանում երկու տարի ներգաղթ էր, որ տնտեսությունը զարգանում էր, որ սահմանին կրակոցներ գրեթե չկային , որ վերակառուցվում էր աղետի գոտին, որ 20-ից ավել պետություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը, որ Երևանը լուսավորվեց ու ասֆալտապատվեց, կառուցվեց Հյուսիսային պողոտան և նոր ավտոճանապարհներ, նոր օդանավակայան, որ բացվեցին բազում նոր գործարաններ, որ Ծաղկաձորը դարձավ տուրիստական կենտրոն և անվերջ կարելի է թվարկել․․․

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանը Քոչարյանի հետևից ընկնելով՝ ինքն իր համար ընտրեց մի հակառակորդ, ով իրենից հզոր է բոլոր առումներով.Նարե Գրիգորյան

Ինչ ունենք այսօր: Չկայացած զինվոր, չկայացած ուսանող, չկայացած քաղբանտարկյալ, չկայացած ընդդիմադիր, չկայացած պետական գործիչ Փաշինյանը՝ …