Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Եվրոպական դատարանից արձագանքը կա, հիմա փորձում են որոշակիորեն կոծկել կամ խոչընդոտել մարդու ողջ մնալուն». փաստաբան

Եվրոպական դատարանից արձագանքը կա, հիմա փորձում են որոշակիորեն կոծկել կամ խոչընդոտել մարդու ողջ մնալուն». փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով Հատուկ քննչական ծառայությունը ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, և արդյո՞ք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատել էին ՀՔԾ-ից:


168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերը պաշտպանող փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանն անդրադառնալով ՀՔԾ-ի այս որոշմանը՝ նշեց, որ դեռ չի ծանոթացել որոշմանը, և այն իր համար որևէ բան չի նշանակում։
«Չեմ ուզում այդ որոշումը մեկնաբանել, որովհետև սա «ճաշից հետո մանանեխի» նման մի բան է։ ՀՔԾ-ն ուղղորդված քննություն է տարել, որպեսզի մաքսիմում վնաս պատճառի Մանվել Գրիգորյանի առողջությանը, և նա զրկված լինի հարազատների հետ շփումից, այսինքն՝ ապահովեն ամենադիսկոմֆորտ պայմանները։
Օրինակ, քանի դեռ Մ. Գրիգորյանը գտնվում էր կալանքի տակ, ու երբ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված փորձաքննություն էր նշանակվել, միջգերատեսչական հանձնաժողովը որևէ գործողություն չէր անում, բայց երբ նրան գրավով ազատեցին, երկու օրում ավարտեցին փորձաքննությունը։ Հիմա նույն բանն է կատարվում, Եվրոպական դատարանից արձագանքը կա, հիմա փորձում են որոշակիորեն կոծկել կամ խոչընդոտել մարդու ողջ մնալուն»,- ասաց փաստաբանը։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու՝ փաստաբանների ներկայացրած միջնորդությանը, Արսեն Մկրտչյանը նշեց, որ այդ գործի ընթացքի մասին որևէ տեղեկություն չունի:
«Ենթադրում են, որ, եթե տեղափոխեն, ապա կտեղափոխեն միայն նրա համար, որպեսզի խուսափեն հետագա պատասխանատվությունից, մինչդեռ, ըստ օրենքի՝ այս պատասխանատվությունն արդեն պետք է վրա հասներ։ Քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին արդեն անդառնալիորեն վնաս է պատճառվել, և, թերևս, պետք է լուծվի նրա հաշմանդամության հարցը՝ հասկանալու համար, թե պետական պատկան մարմիններն ինչ վնաս պատճառեցին Մանվել Գրիգորյանի առողջությանը նրա կալանքի ընթացքում»,- շեշտեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Մ. Գրգորյանի առողջական վիճակին, փաստաբանը տեղեկացրեց՝ Գրիգորյանն ունեցել է 16 հիվանդություն, այժմ ունի 25-ը, շաքարի ցուցանիշը 7-ից բարձրացել է 27։
«Ի՞նչ առողջական վիճակի մասին կարող ենք խոսել, երբ ինձ հարցնում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, ունեմ մեկ պատասխան՝ առայժմ ողջ է։ Առայժմ դատավոր Մարինե Մելքոնյանը մահ չի պատճառել Մանվել Գրիգորյանին»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Սերժին մերժելուց» հետո փողոցից վարչապետ բերելու հանրային խնդիր գոյություն չուներ…

Խուցպան կամ շուցպան (երկու արտասանությունն էլ ճիշտ է) երևույթ է, որը բնորոշ է հրեաներին։ Ավելին, …