Չորեքշաբթի , Հուլիսի 24 2019
Սկիզբ / Հասարակություն / Մեռնեմ օրենքին…

Մեռնեմ օրենքին…

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն սկանդալային հայտարարությանը, որ մարտի 25-ին վարչապետը կառավարության արտահերթ նիստում արել էր` կապված բուհերի ռեկտորների հետ` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել է, որ չի մեկնաբանի վարչապետի խոսքը: «Վարչապետի հայտարարությանը ես մեկնաբանություն չեմ կարող տալ, ես նրա հայտարարությունը չեմ քննարկում։ Նա արտահայտել է ընդհանուր կարծիք, ոչ անձնավորված, ես ի՞նչ կարող եմ մեկնաբանել, գնացեք, կառավարության լրատվական ծառայությունից իմացեք, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել վարչապետը, ես որևէ պարզաբանում չեմ կարող տալ»,-լրագրողների հետ զրույցւմ հայտարարել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը ձայնի «հեղափոխական» տոնայնությամբ սեփական ենթակաների ներկայությամբ հայտարարել էր. «Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի. այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն… Սա իմ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռները ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթությունը կուսակցականացրած ռեկտորը շարունակի Հայաստանում աշխատել… Սա քաղաքական որոշում է, ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրականացվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»:
Սրան զուգահեռ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ապրիլի 15-ին հոգաբարձուների խորհրդի նիստ է կայանալու, և տեղում փորձ է արվելու Արամ Սիմոնյանի «հարցերը լուծել»:
Փաշինյանի հայտարարությունն անչափ ուշագրավ է և կարող է վկայել միայն մեկ բանի մասին. «Ռեսթարթ» խմբի անդամների գործունությունն ու վերջին ամիսներին ԵՊՀ շուրջ ստեղծված տհաճ իրավիճակն, երբ հեղափոխության առաջին իսկ օրերից մի խումբ «թրաշամանուկների» կողմից փորձ է արվում բոյկոտել բուհի գործունեութունն, ուղղակիորեն հովանավորվում է բարձրագույն իշխանությունների կողմից: Տեսնելով, որ Սիմոնյանը, հղում անելով օրենքին, մտադիր չէ ինչ-որ լակոտների սադրանքներին տրվել, Փաշինյանն անմիջապես կառավարության նիստերի դահլիճից մայր բուհի ռեկտորի ուղղությամբ քաղաքական սպառնալիք է հղում` հասկացնելով, որ մտադիր է ամեն գնով հասնել բուհի օրինական ռեկտորի հրաժարականին` փոխարինելու նրան ինչ-որ գրանտակեր իմքայլականով:
Ակնհայտ է, որ այս ողջ աղմուկ-աղաղակի բուն իմաստը համալսարանը ՔՊ-ացելու մեջ է կայանում: Ըստ էության` փորձում են վայ «հեղափոխությունը» մտցնել ազգային մտքի դարփնոց` վերածելու այն ապազգային, «անսեռ» մի կառույցի, քայքայելու: Մինչդեռ Փաշինյանի նմանօրինակ միջամտությունն անթույլատրելի է և խոսում է նրա հեղինակած «հեղափոխության» իսկական էության մասին, իսկ այն պարզունակ էքստրեմիստական բնույթ կրող ողբերգական արար է, որի վերջը վաղ թե ուշ գալու է:
Սիմոնյանի`մարտի 26-ին Փաշինյանին հղած ուղերձը հստակ է. գոյոթյուն ունի մինչև 2020 թվական ձգվող համապատասխան պայմանագիր, և ոչ ոք այդ ժամկետից շուտ չի պատրաստվում հոժարակամորեն վայր դնել սեփական լիազորություններն, և բոլորովին կապ չունի` դա Փաշինյանին ու իր գրանտակեր թայֆային դուր է գալիս, թե՞ ոչ:
Մեռնեմ օրենքին…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Օդում կախված լուրերի համաձայն՝ էլ Հայկ Մարությանը չի պաշտոնավարում.…». Երևանի ավագանու նախկին անդամ.168zham

«Ես և՛ այն ժամանակ, և՛ հիմա ազատ խոսել եմ, ինձ ոչ ոք չի ասել՝ մի …