Հինգշաբթի , Դեկտեմբերի 5 2019
Սկիզբ / Հասարակություն / Վանեցյանը տանուլ տվեց. սա էլ հո Նիկոլի հանրահավաքները չէ՞, որ կեղծ խոստումներով հնարավոր լինի էյֆորիա առաջացնել

Վանեցյանը տանուլ տվեց. սա էլ հո Նիկոլի հանրահավաքները չէ՞, որ կեղծ խոստումներով հնարավոր լինի էյֆորիա առաջացնել

Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը բնորոշ գծերից մեկն էլ այն էր, որ իշխանություններն ի սկզբանե փորձեցին այն տարածել ոչ միայն քաղաքականության մեջ, այլև կյանքի մյուս ոլորտներում` նույնպես:

Երկրի տոտալ ՔՊ-ացմանը զուգահեռ յուրատեսակ ՔՊ-ացում ապրեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), որի ղեկավար կարգվեց «բռնոցի» պատկերող «հեղափոխական», «տելեշոուների» գլխավոր բեմադրիչ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն, ում` ոլորտում արմատական փոփոխություններ մտցնելուն առնչվող խոստումները նույնքան հնչեղ էին, որքան վերադասինը:
Մարտի 26-ին կայացած Հայաստան-Ֆինլանդիա խաղն իսկական ֆիասկոյի վերածվեց իր կազմում Հենրիխ Մխիթարյան ունեցող Հայաստանի ազգային հավաքականի համար: Դրանից առաջ էլ պարտություն էր արձանագրվել Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին`Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղում` 2:1 հաշվով:
Պարտությունների այս շարանը վկայում է մեկ պարզ իրողության մասին` Վանեցյանի`ՀՖՖ-ում խոստացված հեղափոխությունն այդպես էլ չի կայացել, ինչպես, ի դեպ, նույն Փաշինյանի պարագայում, ով ևս, ինչպես հայտնի է, նախքան իշխանությունը վերցնելը, խոստանում էր մի քանի ամսում «երկիրը դարձնել երկիր»:
Վանեցյանն ակնհայտորեն չի կարողանում արդարացնել այն սպասելիքները, որ հայ ֆուտբոլասերները և, առհասարակ, հայկական ֆուտբոլը կապում են նրա հետ:
Միառժամանակ առաջ խոսակցություններ էին գնում, որ Ջորկայֆն է գալու-դառնալւ ազգային հավաքականի մարզիչ, հետո Դել Բոսկեի անունն էր շրջանառվում, բայց ինչպես պարզվում է, այդ բոլոր խոսակցություններն ու շրջանառության մեջ դրված լուրերն իրականում «օդ» էին, սովորական փիառ: Ոչ մի լուրջ մասնագետ չի ցանկանում համագործակցել ՀՖՖ-ի հետ ու ազգային հավաքականը խելքի բերել: Իսկ թե ինչու, թո՛ղ պատասխանի Վանեցյանը, ով պարտավոր է առնվազը գրանցած երկու խայտառակ պարտություններից հետո կոնկրետ եզրահանգումներ անել:
Սա էլ հո Նիկոլի հանրահավաքները չէ՞, որ կեղծ խոստումներով հնարավոր լինի էյֆորիա առաջացնել:
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանության կողմից պատվիրված քառյակին դատել, թե՝ չդատել. սա՛ է խնդիրը

Նիկոլ Փաշինյանի խոսնակ, ՀՀՇ-ական թևի կարկառուն ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով …