Հինգշաբթի , Հոկտեմբերի 17 2019
Սկիզբ / Հասարակություն / Ի՞նչ երեսով է Սասուն Միքյալեյանն իրենով անում ԵԿՄ-ն

Ի՞նչ երեսով է Սասուն Միքյալեյանն իրենով անում ԵԿՄ-ն

Սասուն Միքայելյանն, արձագանքելով լրագրողներից մեկի այն նկատառմանը, որ մի ժամանակ ասում էր, թե «աչք չունի» Մանվել Գրիգորյանի տեղի վրա, այնինչ հիմա ստացվում է, որ նրա տեղն էփորձում գրավել, հայտարարել է. «Այն ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղում էր»:Ապրիլի երկուսին, մինչ բոլորը վկայակոչում են ապրիլյան հերոսներին ու ծանրութեթև անում ապրիլյան պատերազմի սկզբնապատճառների մասին, ամփոփում բանակում արված-չարվածը, ԵԿՄ-ում արտահերթ նիստ է անցկացվել և նշվել դրա ապագա ղեկավարի ամենահավանական անունը՝ Սասուն Միքայելյան:

Ապրիլի երկուսին, մինչ բոլորը վկայակոչում են ապրիլյան հերոսներին ու ծանրութեթև անում ապրիլյան պատերազմի սկզբնապատճառների մասին, ամփոփում բանակում արված-չարվածը, ԵԿՄ-ում արտահերթ նիստ է անցկացվել և նշվել դրա ապագա ղեկավարի ամենահավանական անունը՝ Սասուն Միքայելյան:
Փաստորեն՝ հետզհետե կյանքի է կոչվում այն պլանը, որի մասին խոսվում էր դեռ երկար ամիսներ առաջ՝ ճիշտ այն օրվանից, երբ պարզ դարձավ, որ հեղափոխությունը հաղթել է. ձերբակալելով Մանվել Գրիգորյանին ու նրա դեմ շինծու մեղադրանքներ առաջ քաշելով՝ նոր իշխանություններն այսօր իրենցով են անում Երկրապահն ու այն, անկասկած, ամենակարճ ժամանակհատվածում վերածելու են իրենց հենարանի՝ չնայած այն բանին, որ նույն Սասուն Միքայելյանը շարունակում է բացառել կառույցի քաղաքականացվելը:
Հարց ենք ցանկանում տալ Սասուն Միքյալեյանին՝ իսկ ինչո՞ւ այսօր Մանվել Գրիգորյանն իր տեղում չէ, մի՞թե ոչ քաղաքական «վենդետայի» հետևանքով, մի՞թե ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկն ի սկզբանե աչք է ունեցել Գրիգորյանի տեղի վրա ու գլխին սարքելով՝ իր համար տեղ բացել:
Իհարկե, այսպես թե այնպես սպասելի էր, որ հենց Սասուն Միքայելյանն էր դառնալու ԵԿՄ ղեկավար, ի վերջո Միքայելյանը Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար չէ, որ ժամանակին մասնակցում էր հեղափոխական պրոցեսներին, բայց համաձայնե՛ք, որ այս պարագայում գործ ունենք ճչացող ոտնձգության հետ՝ ընդդեմ մի կառույցի, որի կայացման գործում Սասուն Միքայելյանի քաղաքական թիմակիցները ոչ միայն մատը մատին չեն տվել, այլև նպաստել են դրա թուլացմանն ու ունեցած դերի իջեցմանը՝ առաջին իսկ օրվանից թիրախավորելով դրա երկարամյա ղեկավարին, շղթայելով ու վարկաբեկելով Արցախի հերոսին:
Սասուն Միքայելյանի ագահությունն արդեն անցել է գրված ու չգրված բոլոր մարդկային օրենքները:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահն է և վերջ

Վաղը Աժ-ն կքնարկի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը, որը ընդգրկվել է ԱԺ …