Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Արա Նաջարյանը Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել

Արա Նաջարյանը Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի խորհուրդը հայազգի Արա Նաջարյանին քաղաքապետ է ընտրել:

Ինչպես հաղորդում է myglendalecitynews.org կայքը, Նաջարյանն այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին:
Նաջարյանը Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2005թ.-ին:
«Ես իսկապես շնորհակալ եմ քաղաքապետ աշխատելու հնարավորության համար: Ես սերտ համագործակցության հույս ունեմ իմ գործընկերների և քաղաքային խորհրդի աշխատակիցների հետ՝ Գլենդելը որպես յուրահատուկ վայր պահպանելու հարցում»,- ասել է Նաջարյանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հարգելի Հայկ, դու լա-ա՜վ տղա ես, բայց… քաղաքապետացու չես

Բաց նամակ Հայկ Մարությանին Հարգելի Հայկ, դու լա-ա՜վ տղա ես, բայց… քաղաքապետացու չես: Մի նեղանա: …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով