Սկիզբ / Մամուլի տեսություն / Ո՞ր կազմակերպությունների հանդեպ էլ է նախարարությունն «առատաձեռն» եղել

Ո՞ր կազմակերպությունների հանդեպ էլ է նախարարությունն «առատաձեռն» եղել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջապահության փոխնախարար, կալանավորված Արսեն Դավթյանը, որը պետպատվերի հետ կապված մեքենայությունների մեջ է մեղադրվում, հնարավորություն է ունեցել պետպատվերի վերաբաշխումներ իրականացնել գրեթե ամեն ամիս։ Դա օրենքը չի արգելում, քանի որ բուժհաստատությունները երբեմն չեն ծախսում իրենց հատկացված գումարը կամ գերածախս են անում եւ ընթացքում դիմում են նախարարություն՝ գումարը վերանայելու խնդրով։
Հունվարին Ռազմիկ Աբրահամյանի կենտրոնը մոտ 200 միլիոն դրամ պակաս է ֆինանսավորվել, եւ կաշառք տալու «ջանքերն» ուղղված են եղել գումարն ավելացնելուն։ Մենք փորձեցինք ստանալ նախարարության կողմից այս տարի իրականացված պետպատվերի վերաբաշխումների ցանկը, որից պարզ կդառնար, թե ուրիշ որ կազմակերպությունների հանդեպ է նախարարությունն «առատաձեռն» եղել, սակայն մեզ մերժեցին՝ նախաքննական գաղտնիք է։ Ի դեպ, այս օրերին նույնպես նախարարությունում պետպատվերի վերաբաշխում է ընթանում, որն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանը՝ մի քանի պաշտոնյայի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մեկ մլն դոլարի ներդրում և նոր աշխատատեղեր․ Երևանում կբացվի գյուղատնտեսական ու արտադրական սարքավորումների գործարան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին նախարարությունում Բիզնես Արմենիայի և իրանական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով