Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Հակաֆեյքային պայքարում ես իմ անվերապահ աջակցություն եմ հայտնում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին

Հակաֆեյքային պայքարում ես իմ անվերապահ աջակցություն եմ հայտնում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին

Վարչապետը ԱԱԾ պետին հանձնարարեց լրջագույնս զբաղվել ֆեյքերով, համացանցում կառավարության դեմ իրականացվող մանիպուլյացիաներով:

Հասկանալի է, որ համացանցում Նիկոլ Փաշինյանը չունի այն վարկանիշը, ինչ մի քանի ամիս առաջ էր: Իսկ եթե ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի համացանցը վերահսկելի դարձնելու:
Բայց դա մեկ այլ թեմա է, որին անպայման կանդրադառնամ: Մանիպուլյացիաներից խոսելիս Փաշինյանը պետք է շատ հստակ ըմբռնի մեկ բան, որ թիվ մեկ մանիպուլյատորը հենց ինքն է, իսկ մանիպուլյացիաներով զբաղվողները այս պահին կառավարությունում բարձր պաշտոններ են զբաղեցնում:
Խոսքը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մասին է, ով հեղափոխության օրերին դիմել էր անմարդկային ու ստոր քայլի՝ ինչ-որ պապիկի ներկայացնելով՝ որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ նմանատիպ ստոր երևույթներին անդրադառնալ, քանի որ թավշյա հեղափոխության միակ գործիքակազմը՝ մանիպուլյացիան էր, որն էլ ապահովեց Նիկոլի ու քայլիստների իշխանության տիրանալը:
Ինչևիցե, հակաֆեյքային պայքարում ես իմ անվերապահ աջակցություն եմ հայտնում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին:
Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում  գրել է Աղվան Պողոսյանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դեմքը փրկելու խնդիրը…Ստեփան Դանիելյան

Մեզ փորձում են համոզել, որ դատարանները անկախ են ու դատավորը ինքնուրույն է որոշել Քոչարյանին ազատ …