Կիրակի , Փետրվարի 23 2020
Սկիզբ / Հասարակություն / Զինվորի բաժին «տուշոնկաները» «միտումնավոր են տեղադրվել, բերվել են երրորդ անձի կողմից» Մանվել Գրիգորյանի տարածք. Արսեն Մկրտչյան

Զինվորի բաժին «տուշոնկաները» «միտումնավոր են տեղադրվել, բերվել են երրորդ անձի կողմից» Մանվել Գրիգորյանի տարածք. Արսեն Մկրտչյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունն էր Վերաքննիչ քրեական դատարանում: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո ավելի հիմնավոր ու փաստերով ապացուցված է դառնում, որ «սոցիալական ցանցերով տարածված էքսպրեսիվ արտահայտությունները՝ զինվորի սննդի յուրացում, էս տիպի վախենալու եւ վարկաբեկիչ բաներ չկան»:

Հարցին՝ նրա դեմ ցուցմունքներ կա՞ն՝ պաշտպանը պատասխանեց. «Իմ կարծիքով, ոչ այդպիսի ապացույցներ կան, ոչ էլ ցուցմունքներ»: Aravot.am-ը հարցրեց, բա որ զինվորի սննդի յուրացում չկա, ԱԱԾ-ի տեսանյութում ի՞նչ էր ցուցադրվում, ի՞նչ սնունդ էր դա՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Տպավորություն է իմ մոտ ստեղծվում, որ լրագրողներն ուզում են ամեն կերպ ԱԱԾ-ին ներքաշած լինեն դատական պրոցեսի եւ նախաքննության մեջ:
ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը, հայտնաբերել է իրեր, որոնք որ կարող են առնչություն ունենալ քրեական հանցագործության հետ: Այդ օպերատիվ հետախուզական աշխատանքները կատարվել են պատշաճ կերպով, իսկ հետագայում մեկնաբանությունները, ըստ պաշտպանական կողմի, այլ մեկնաբանության կարիք ունեն եւ պետք է գնահատվեն դատարանի կողմից:
Մեր կարծիքով, Մանվել Գրիգորյանի մեղադրանքը հիմնազուրկ է»: Նա վստահեցրեց, որ այդպես էլ չի ապացուցվում, որ Մանվել Գրիգորյանը զինվորի սնունդ է գողացել. «Մենք պարտավոր ենք տարանջատել նախաքննությունը, օպերատիվ աշխատանքները եւ հետաքննությունը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Չապացուցված մեղքի համար մարդ եք կանխամտածված սպանու՞մ

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին կտրուկ վատացել է: Հերոսը կյանքի ու մահվան սահմանագծին է հայտնվել …