Հինգշաբթի , Հոկտեմբերի 17 2019
Սկիզբ / Հասարակություն / Շնորհավոր Ապրիլի 7-ի` Մայրության, գեղեցկության և ավետման տոնը

Շնորհավոր Ապրիլի 7-ի` Մայրության, գեղեցկության և ավետման տոնը

Մեր օրերում երբեմն խաթարված ենք տեսնում մարդկանց հավատը, բայց մոր սրբազան կերպարը միշտ էլ ուղեկցում է մեզ, նա իրենով խորհրդանշում է կեցության չափանիշը, նաև մարդկային վշտի խտացումն է, իր տառապանքի մեջ` անսահման բարի ու գթառատ: Մայրն է, որ իր մարդկայնության բարձունքից կյանքի դասեր է տալիս աշխարհին, արժանանում պաշտամունքի, դառնում ճշմարիտ բարոյականության հավատարմատար:

Մայրը հայրենիքի անսասան ուժն է, կորստյան ցավի մարմնացում, կարոտի կսկիծ է, անձնվիրության բարձրագույն կերպար: Մայրը հույսի կերոն է, վստահության մարմնացում, կյանքը նորոգող էակ, սիրո նվիրական ուժ, ինքնամոռաց արարում: Մայրը ինքնայրում է, սիրո բերկրանք, կնոջ տեսքով գեղեցկություն, որ իր կենսասիրությամբ սրբացնում է կյանքը: Ապրիլի 7-ը ոչ միայն Մայրության և գեղեցկության տոն օր է, այլև որպես Ավետման տոն, որը մի քանի խորհուրդներ ունի: Այդ տոնական օրը մեզ նաև հիշեցնում է այն մանուկների մասին, ովքեր զրկված են մայրական խնամքից և մեծանում են` փայփայելով ընտանիք ունենալու միակ երազանքը:
Հիշվում են այն մանուկների մասին, ովքեր զրկվում են լույս աշխարհ գալուց` կախված իրենց ծնողների նախընտրություններից: Այդ տոն օրն առանձնահատուկ մեզ հիշեցնում է նաև այն անպաշտպան մայրերի մասին, ովքեր լռությամբ կրում են կյանքի դժվարությունները, նույնիսկ ենթարկվում բռնությունների: Հիշվում են նաև բոլոր նրանք, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին:
Ավետման օրվա խորհրդով ցանկանանք բոլոր երեխաներին հանգիստ և ապահով կյանք իրենց մայրիկների գրկում և ձգտենք Աստվածամոր նման մեր մեջ կրել ամենայն աստվածայինը` բարություն, ազնվություն, սեր, անսահման զորություն և առաքինի ամեն-ամեն ինչ:
Ի բարօրություն մեր երկրի հավերժ և խաղաղ կեցության` շնորհավորում եմ բոլորին, ցանկանում ժպիտներ, ուրախություն, հոգու անդորր, խաղաղ ու երջանիկ կյանք: Շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մեր հայուհիներին, որ համբերատար են ու կենսունակ, որ հավասարակշիռ են ու խոհեմ, ծանր բեռի տակ կքած են և խոնարհ, նվիրված են և ազատատենչ ու պայծառ ոգով:
Շնորհավորում եմ բոլորին, որ իրենց հոգում այն հեռուներում անթեղած կարոտ ունեն ու անսահման սեր, նրանց, ովքեր գեղեցկությունն իրենց մեջ են կրում, ունեն մաքրագործող ուժ: Բազմաշերտ են շնորհավորանքներս` բոլորին ուղղված, բազմաթիվ են ցանկություններս` խաղաղությամբ օծված:
Թող Ամենակարող Տերը խաղաղություն պարգևի հայոց աշխարհին, մարդկային ցավից ու այդ ցավի հաղթահարումից ծնված ոգու ամրություն տա որդեկորույս բոլոր մայրերին, տոկուն կամք և ամուր համբերություն: Խոնարհումս նրանց:
Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Լսածս լրիվ տեղավորվում է «բարի ցարի ու չար բոյարների» մասին կեղծ պատկերացումների տրամաբանության մեջ.Մուշեղ Շուշանյան

Առաջին 5-7 րոպեն լսելուց հետո չկարողացա ու չցանկացա այլևս լսել։ Հարգելի Դավիթը խոսում է էն …