Երեքշաբթի , Օգոստոսի 20 2019
Սկիզբ / Հասարակություն / Հանրությունը հոգնել է ճղճղան տելեշոուներ դիտելուց.ո՞րն էր Փաշինյանի նյարդային բռնկման պատճառը

Հանրությունը հոգնել է ճղճղան տելեշոուներ դիտելուց.ո՞րն էր Փաշինյանի նյարդային բռնկման պատճառը

Ապրիլի 9-ին հայ հանրությունն ականատես դարձավ աննախադեպ «տելեշոուի». վարչապետն էր քաղաքացիների արժանապատվության ու կարիերայի հաշվին տեսախցիկների առաջ :

Հասարակության ամենալայն շրջանակների կողմից Փաշինյանի արարքը, որի արդյունքում, փաստորեն, հետայսու գործազուրկ են դարձել մաքսատան մի շարք աշխատակիցներ՝ իբր ՀՀ դրոշի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի համար (հասկանալի չէ, թե հատկապես ինչպես է դրսևորվել այդ անհարգալից վերաբերմունքը), արդեն իսկ հասցրել է ամենաբացասական արձագանքները ստանալ, ինչը, թերևս, սպասելի էր, քանի որ տվյալ պարագայում գործ ունենք ոչ միայն չարդարացված մոտիվներով հերթական շոուի բեմադրման, այլև օրենքի կոպիտ խախտման հետ. մաքսային ծառայության աշխատակցին աշխատանքից ազատելու հիմքերն ամրագրված են «Մաքսային ծառայության մասին» օրենքով, ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որոնք, ինչպես հասկանալի է, չեն նախատեսում վարչապետի կողմից այդ աշխատակիցներին աշխատանքից նման կերպ ազատելու դրույթ, այն էլ այն դեպքում, երբ հասկանալի չէ՝ օրենքով սահմաված ո՞ր դրույթին հղում տալով է Փաշինյանը համապատասխան քայլի գնացել:
Այսինքն՝ զուտ օրենքի տեսակյունից Փաշինյանի արածն անօրենություն է:
Բայց այս ողջ կոմեդիայի մեջ ամենահետաքրքրականը, թերևս, մեկ այլ հարց է՝ ո՞րն էր Փաշինյանի նյարդային բռնկման պատճառը:
Չի բացառվում, որ այս անգամ գործ ունենք միանգամայն ինքնատիպ մոտիվացիայով շոուի բեմականացման հետ: Փաշինյանի ակնհայտ նյարդային պահվածքի պատճառը, թերևս, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի աղմկահարույց «լյապն» է, երբ ամերիկյան լրատվամիջոցին տված հարցազույցում Հակոբյանն առ ոչինչ էր համարել արցախյան գոյամարտում հայրենիքի համար թափված արյունը:
Ակնհայտ է, որ սեփական կնոջ սխալը կոծկելու համար է նաև, որ Փաշինյանին այդքան հուզել է դրոշի մաքուր կամ անլվա լինելու հանգամանքը: Իբր ինքն այնքան հայրենասեր է, որ պատրաստ է հանուն դրոշի չխնայել ոչ մեկին, իբր այնքան է արժևորում հայրենիքը, դրա պետականությունը որ հանուն դրոշի «խելագարվում » է:
Ինչ էլ լինի՝ ակներև է, որ Փաշինյանն այլևս «պերեբարշիտ» է անում: Միգուցե նախկինում նմանօրինակ տեսարանները հասարակության մի հատվածի համար իսկապես դիտարժան էին ու տպավորիչ, սակայն հիմա, երբ պարզ է դարձել, որ ինչ-որ մեկը մի ողջ ազգի փաստացի «քցել» է, ճղճղան տելեշոուներն այլևս հակառակ արդյունքն են տալիս՝ բացահայտելով իրական Փաշինյանին, այլ ոչ թե «ֆեյք»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունները հայտնվեցին իրենց իսկ փորած փոսի մեջ

Իջևանում ծավալված դրամատիկ իրադարձություններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որ շոշափում են ոչ միայն սոցիալ-տնտեսական …