Կիրակի , Դեկտեմբերի 15 2019
Սկիզբ / Հասարակություն / Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ . պաշտպան Արսեն Մկրտչյան

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ . պաշտպան Արսեն Մկրտչյան

«Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ մեր կողմից ներկայացրած բողոքը»,- այսօր դատարանում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանը սակայն հավելեց, որ դատարանի կողմից վերացվել է տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը:
«Նախաքննական մարմինը նման որոշում է կայացրել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքից հետո: Սակայն իմ պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատթարանում է: Միայն քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու հանգամանքն է քիչ թե շատ կայուն պահում Գրիգորյանի առողջական վիճակը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանի ցուցմունքը կարող է ստիպել իրավապահներին գործ հարուցել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և իր դաշնակից Նիկոլ Փաշինյանի դեմ.Politik

Politik. ՀՀ նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից (խմբ. պաշտոնական վարկած) …