Սկիզբ / Հասարակություն / Փաշինյանի եվրոպական տուռնեն

Փաշինյանի եվրոպական տուռնեն

Ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում Փաշինյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքար մղելու համար, որպես հետհեղափոխական Հայաստանում իբր իրականացրած «տիտանական» փոփոխությունների ապացույց վկայակոչել է սեփական հարազատի դեմ 10 օր առաջ հարուցված քրեական գործը:

Միևնույն ժամանակ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակի՝ դատական համակարգին առնչվող հարցին՝ Փաշինյանը, որպես ոլորտում իբր ընթացող խորքային բարեփոխումների հիմնավորում, բերել է օրերս տեղի ունեցած դատավորներից մեկի ձերբակալության փաստը՝ եվրոպացիներին հավաստիացնելով, որ հարյուրտոկոսանոց անկախ դատական համակարգի ապահովման խնդիրը, որի լուծումը վստահություն կներշնչի, առաջնահերթ կարևորության գործ է:
Փաշինյանի հայտարարություններն իրականում որևիցե քննադատության չեն դիմանում, քանի որ, ըստ էության, «փիառ» ժանրից են և ապացուցում են, որ անհիմն փիառվելու անհագ ցանկությունը Փաշինյանի մոտ չի նվազում նույնիսկ այն դեպքում, երբ ելույթ է ունենում նման բարձր ամբիոններից:
Ակնհայտ է, որ Փաշինյանը, փորձելով մոլորության մեջ գցել եվրոպացիներին, մոռացության է տվել այն, թե ի՞նչ է իրականում կատարվել և թե ինչի՞ն է այսօր ծառայում Հայաստանի ողջ դատաիրավական համակարգը՝ թաթախված թավշյա կոռուպցիայի մեջ: Այն վերածվել է քաղաքական «վենդետայի» կույր գործիքի, ուր առնվազը Փաշինյանի համար քաղաքական կարևորության գործերը բացվում ու փակվում են «հեռախոսային իրավունքի» լայն կիրառման արդյունքում:
Բոլորն էլ հիշում են ՀՔԾ ղեկավարի, ԱԱԾ պետի ու Փաշինյանի՝ միմյանց հետ ունեցած մտերմիկ հեռախոսազրույցների մասին, ինչպես նաև չեն կարող չարձանագրել այն, որ թավշյա դատաիրավական համակարգի ապօրինի գործունեության արդյունք են հանդիսանում թե՛ Քոչարյանին, թե՛ գեներալ Գրիգորյանին պատուհասած ճակատագրերը՝ մարդիկ, որոնց՝ հայրենիքի առաջ մատուցած ծառայություններն այսօր նվաստացվում ու մոռացության են տրվում՝ նպատակամիտված կերպով:
Եվրոպացիները տեղյա՞կ են Հայաստանում ծավալված ու շարունակվող «կաշամալայի» մասին, անկասկած, տեղյակ են և գուցե իշխանություններից է՛լ ավելի շատ ինֆորմացված: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ է Փաշինյանը փորձում ճարպկել, նա դա անում է ըստ սովորությա՞ն, թե՞ նրան թույլ են տվել այդպես անել ինչ-որ բանի դիմաց, որը գուցե գաղտնի է պահվում…
Բոլոր դեպքերում անքննարկելի է, որ թավշյա վարչապետի խոսքերն անհամոզիչ են թվում ու միտված են քողարկելու այն դաժան իրականությունը, որ հաստավել է Հայաստանում փաշինյանական իշխանությունների ձեռամբ, դրանց «նագլիության» պատճառով:
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանի մոտ վտանգավոր պաթոլոգիա է զարգանում

Ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ իրեն ուղղված բաց նամակին, որում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով