Հինգշաբթի , Դեկտեմբերի 12 2019
Սկիզբ / Հասարակություն / Հայաստանում դատաիրավական համակարգը վերածվել է նիկոլական մանր վրեժխնդրության կույր գործիքի

Հայաստանում դատաիրավական համակարգը վերածվել է նիկոլական մանր վրեժխնդրության կույր գործիքի

Մինչ Փաշինյանը, եվրոպական վոյաժների մեջ, ԵԽԽՎ բարձր ամբիոնից երախտագիտություն է հայտնում եվրոպացիներին ասենք 90-ականների սկսզբներին իրեն, որպես, լրագրողի, բանտից փրկելու համար՝ եվրոպացիների աչքերում «պռադվինուտի» թվալու նպատակով սեփական հովանու ներքո առնելով ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլոյին, նոր զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի թիվ մեկ քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Քոչարյանի անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների բողոքի քննությունը:
Ապրիլի 12-ի մամուլի ասուլիսում երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի են պատրաստ և գիտեն, թե ինչ կերպ ու ինչ եղանակներով են պատվերները հասնում դատավորներին. կգա ժամանակը՝ կներկայացվեն անուններ:
«Մենք շատ անսպասելի քայլերի ենք պատրաստ, շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում, որ խնդիրը հասնի դրան։ Եթե հարցը հասավ դրան, բոլորդ կիմանաք այդ մասին։ Եվրոպական դատարանում 5 գանգատ կա, 6-րդի վրա դեռ աշխատում ենք։ Զուգահեռաբար սկսել ենք աշխատել վճռաբեկ բողոքի վրա։ Ընդհանուր նկարագրական մասը պատրաստում ենք, մինչև դատարանն իր որոշումը կտա»,-մասնավորապես՝ իր խոսքում ընդգծել է Ալումյանը:
Քոչարյանի շուրջ ի սկզբանե արհեստականորեն սկիզբ առած գործընթացների բուն նպատակը՝ հայտնի փաստ է, Փաշինյանի նկրտումներն են՝ հավերժացնելու սեփական իշխանությունը, ժողովրդին զրկելու քաղաքական այլընտրանքից: Փաշինյանը հույս ունի, որ իր կողմից վերահսկվող դատարանների անօրեն վճիռների արդյունքում կհասնի նրան, որ Քոչարյանը հետ կկանգնի քաղաքականությամբ զբաղվելու իր մտայնությունից:
Սակայն ինչպես երկրորդ նախագահի հայտարարություններն են ցույց տալիս, Քոչարյանն անդրդվելի է, և նա մտադիր է ամեն գնով հասնել արդարության հաղթանակին:
Տեսանելի ապագայում եվրոպական դատարանն իր խոսքն է ասելու՝ Քոչարյանի գործի հետ կապված, և կասկած չկա, որ վճիռը դրական է լինելու երկրորդ նախագահի համար, քանի որ նրա դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն, ինչպես ասում են՝ ջուր են, անհիմն դատարկաբանություններ, որոնց հիմքում փաստեր չկան:
Ակնհայտ է, որ այս իրավիճակում Փաշինյանը բախվելու է ոչ միայն իրավական հարթության վրա գոյացող գերխնդրի՝ ստիպված լինելով առերեսվել իրականության հետ, այլև փչացնելու է եվրոպացիների մոտ ձեռք բերած իր՝ իբր ժողովրդավարի իմիջը: Մինչ նա հռետորական հարցեր հնչեցնելու միջոցով «դոշ է տալիս» լիլոների իրավունքների համար, եվրոպական դատարանը, փաստորեն, շուտով հրապարակելու է Քոչարյանի գործով իր անկախ որոշումը՝ պարտադրելով Հայաստանի Հանրապետությանը դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականցվող հետապնդումը (վերջին մեկ տարվա ստատիստիկան ապացուցում է, որ ՄԻԵԴ-ում ընդդեմ պետության կայացված որոշումների թվով Հայաստանը բացարձակ առաջատարներից է): Ավելին՝ չի բացառվում, որ նույն եվրոպական դատարանը Քոչարյանին պաշտոնապես քաղբանտարկյալ հռչակի ու փաստարված կերպով որոշի, որ «հեղափոխված» Հայաստանում դատաիրավական համակարգը վերածվել է նիկոլական մանր վրեժխնդրության կույր գործիքի՝ դրանից բխող հետևանքներով:
Այս ամենը կանխազգալո՞վ է, որ Փաշինյանը սկսել է հովանավորել լիլոներին, նման կե՞րպ է փորձում եվրոպացիների խաթրն առնել, թե՞ հույս ունի տրանսգենդերի իրավունքները բացարձակ արժեք ներկայացնելով՝ անուղղակիորեն ազդել, ասենք, եվրոպական դատարանի կայացնելիք վճիռների վրա՝ հենց Քոչարյանի մասով:
Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, չէ՞ որ հանուն սեփական իշխանության նա պատրաստ է ոտնատակ տալ ցանկացած բան՝ անկախ նրանից, թե իրեն իշխանության բերած նույն հանրությունն ինչպես կվերաբերվի այս կամ այն երևույթին:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արայիկ Հարությունյանի «խերը». Նիկոլը քյալլա է ուտում

Այս օրերին Հայաստանում քննարկվող ամենաթեժ թեմաներից է դարձել Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Եթե անկեղծ՝ ապա Հարությունյանը, …