Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ինչո՞ւ է ՀՔԾ-ն հակառակը պնդում. «Հրապարակ»

Ինչո՞ւ է ՀՔԾ-ն հակառակը պնդում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է. նա դեռ «Նաիրի» ԲԿ-ում է, եւ ըստ նրան բուժող բժիշկների` ՄԻԵԴ-ի վախից ելնելով են կրկին բերել, որովհետեւ «վիճակը ծանր է, եւ որքան էլ պնդեն, որ կալանքը համատեղելի է նրա հիվանդությունների հետ, այդպես չէ»: Իսկ ինչո՞ւ է ՀՔԾ-ն հակառակը պնդում։

«Չենք կարող ասել. Գրիգորյանը 102 միավոր ինսուլին է ստանում, ինչը թոքը հեռացրած, քաղցկեղով տառապող մարդու համար աբսուրդային է, բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդի, տեսակցել նրա հետ թույլատրվում է: Բայց տեսակցությունների համար ցանկացողները պետք է դիմեն ԱԱԾ-ին, թույլտվություն ստանան տեսակցելու։
Այս անգամ ընտանիքի անդամները, երեխաները սկսել են տեսակցել նրան: Ի դեպ, «Երկրապահի» հինգերորդ բրիգադի տղերքն են բրիգադի կազմավորման առիթով տեսակցել նրան, բայց` քրեակատարողական հիմնարկում»»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com