Սկիզբ / Հասարակություն / Փաշինյանի մոտ վտանգավոր պաթոլոգիա է զարգանում

Փաշինյանի մոտ վտանգավոր պաթոլոգիա է զարգանում

Ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ իրեն ուղղված բաց նամակին, որում նշվում էր, թե խախտվել է ավտոմաքսատան աշխատակցի իրավունքները՝ կապված հայտնի միջադեպի հետ, Փաշինյանը բավական «հետարքրական» զուգահեռներ է անցկացրել իրեն զոհ գնացած քաղաքացու ու քաղաքական վերջին զարգացումների միջև՝ հայտարարելով, թե՝ եթե, այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտվել են, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց հետո նա մեկ տարի պաշտոնանկության ենթակա չէր:

«Ինչի՞ մասին է խոսքը: Այդ միջադեպի հետ կապված կարո՞ղ եք բացատրել, թե ինձ ինչում են մեղադրում, և ես ինչի՞ եմ մեղավոր: Ասում են՝ ա՛յ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է, որ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում վարչապետին: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալը որևէ այդպիսի արձագանք կառաջացնի՞: Բա էդ մաքսային մարմիններից, որ այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, բա ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ՝ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը:
Դիտարկմանը, թե ստացվում է՝ աշխատողն իր դիմումի համաձայն է դուրս եկել, մինչդեռ վարչապետի հորդորն է եղել պատճառը, երկրի ղեկավարի կարգավիճակում հանդես եկող անձը արձագանքել է. «Բա ի՞նչ անեի: Թո՛ղ չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Բայց ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չպետք է լինեն համակարգում: Թո՛ղ ոչ ոք անակնկալի չգա: Ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան որ եղել է այդ օրվա միջադեպը»:
Փաստորեն՝ Փաշինյանն ակնհայտորեն ոչ միայն չի զղջում սեփական քայլերի համար, որոնք, ինչպես հայտնի է, բավական լուրջ ռեզոնանս են առաջացրել հասարակական ամենալայն շերտերի մոտ՝ է՛լ ավելի մարելով էյֆորիայի ալիքն, այլև հրաժարվում է գոնե «ձևի համար» սեփական դեմքը փրկելուց, ինչը, թերևս, տրամաբանական կլիներ:
Կարելի՞ է, արդյոք, արձանագրել, որ Փաշինյանն այնքան ինքնավսահ է, որ մի կում թքած ունի նույն հասարակության կարծիքի՝ կամ, առավել ևս, ինչ-որ շարքային քաղաքացու ճակատագրի վրա:
Համենայն դեպս՝ դատելով այդ պահին վարչապետի հետևում կանգնած ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի քմծիծաղոտ դեմքից (ճիշտ այն պահին, երբ Փաշինյանը բացատրություններ էր ներկայացնում լրագրողներին, Հարությունյանը քմծիծաղ էր տալիս՝ նայելով լրագրողների ուղղությամբ)՝ Փաշինյանն ինքը մնացել է իր իսկ առաջ բերած անհիմն էյֆորիայի ալիքի տակ՝ այլևս բանի տեղ չդնելով ոչ մեկին, կտրվելով իրականությունից:
Կամ ի՞նչ է նշանակում՝ «թո՛ղ չգրեր»-ը…
Համաձայնե՛ք, որ սա արդեն ոչ թե մի ողջ երկրի վարչապետի, այլ քուչի մակարդակի հայտարարություն է, որը մեկնաբանելն անգամ անիմաստ է, ամոթ:
Բայց ամենից ուշագրավը, թերևս, Փաշինյանի խոսքի այն հատվածն է, երբ վարչապետը ակնհայտորեն անտեղի զուգահեռներ է անցկացնում երրորդ նախագահի ու հարկայինի աշխատողի միջև՝ ինքն իրեն «վառելով» ու ապացուցելկով, որ նա այսքան ժամանակ անց անգամ «հեղափոխական Նիկոլից» այդպես էլ չի տրանսֆորմացվել «վարչապետ Փաշինյանի». նրա աչքին բոլորը «Սերժ Սարգսյան» են երևում՝ բոլոր նրանք, ովքեր իր քիմքին հաճելի չեն, ինչն արդեն այլ բանի մասին է վկայում՝ վտանգավոր պաթոլոգիայի, որի արդյունքը կարող է լինել այն, ինչի մասին այսօր Փաշինյանը չի էլ կասկածում…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանը Քոչարյանի հետևից ընկնելով՝ ինքն իր համար ընտրեց մի հակառակորդ, ով իրենից հզոր է բոլոր առումներով.Նարե Գրիգորյան

Ինչ ունենք այսօր: Չկայացած զինվոր, չկայացած ուսանող, չկայացած քաղբանտարկյալ, չկայացած ընդդիմադիր, չկայացած պետական գործիչ Փաշինյանը՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով