Երեքշաբթի , Սեպտեմբերի 17 2019
Սկիզբ / Հասարակություն / Ո՞վ է ձեզ իրավունք տվել մարդկանց դասակարգել.Տիգրան Հովհաննիսյան

Ո՞վ է ձեզ իրավունք տվել մարդկանց դասակարգել.Տիգրան Հովհաննիսյան

Տիգրան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեջբերում եմ Սասուն Միքայելյանի խոսքից …

«Հազար անգամ ներողություն էս օր շատ մարդիկ, որ աշխատելու հնարավորություն չունեն, ուրիշ կարգի մարդիկ են , պարզ ասեմ խմիչքի հետ հակում, սեր ունեն, էդ մարդիկ են գալիս պայմանագրային… »

Ուրիշ ի՞նչ կարգի մարդիկ են : Այսինքն դուք բա՞րձր կաստա եք , իսկ նա, ով գնում է պայմանագրային ծառայության՝ ցա՞ծր։ Ո՞վ է ձեզ իրավունք տվել մարդկանց դասակարգել, այն էլ ըստ ձեր՛ հայեցողության։ Ես շատ կիրթ մարդկանց գիտեմ, ովքեր ԲՈՒՀ֊ն ավարտելուց հետո գնում են պայմանագրային ծառայություն, քանի որ այլ աշխատանք ուղղակի չկա։ Շատերն անգամ գուցե ավելի կիրթ լինեն ու ինչ-ինչ բնագավառներում անգամ ձեզանից ավելի «լավ կարգի»՝ ձեր իսկ ընկալմամբ։

Հ.Գ. Սասուն Միքայելյանը ծնվել է 1957թ֊ին, ՍՍՀՄ տարիներին բարձրագույն կրթություն չի ստացել։ 1997թ. ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը (40 տարեկան հասակում ) , 2002թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (45 տարեկան հասակում ) ։

Սա մարդու այն կարգն է, ով պնդում էր, որ եթե խնդրեն էլ չի դառնա ԵԿՄ նախագահ, բայց դարձավ՝ ասելով, որ իրեն խնդրել  են :

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. Hraparak

Ողջույն, մեծարգո վարչապետ։Լա՞վ եք: Հրաշալի է: Ես էլ եմ լավ եւ մաղթում եմ, որ Դուք …