Կիրակի , Օգոստոսի 18 2019
Սկիզբ / Հասարակություն / ՄԻԵԴ-ը տեղյա՞կ է, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Գրիգորյանի նկատմամբ

ՄԻԵԴ-ը տեղյա՞կ է, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Գրիգորյանի նկատմամբ

Անարդարություն՝ ընդդեմ գեներալի. Փաշինյանի առաջ
կանաչ լույս վառեցին

Ինչպես հայտնել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունից, 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ Եվրոպական դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը. Գրիգորյանի փաստաբանը, դիմել էր Եվրոպական դատարան՝ խնդրելով, որպեսզի վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն հետագա ստուգման և բուժման նպատակով:
Երբ Հայաստանն ընդգրկվում էր եվրոպական մեծ ընտանիք, ամենուրեք հնչում էին հավաստիացումներ, որ այպիսով ևս մեկ կարևոր քայլ է կատարվում՝ երկրում օրենքի գերակայությունն ամրապնդելու, երկիրն իրավական պետություն դարձնելու ուղղությամբ:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ կայացրած վճիռը, սակայն, փաստում է, որ այդ հույսերը շատ իմաստներով սին էին: Այո՛, ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած որոշումների պակաս չկա, սակայն միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ի՞նչ հիմքով է ՄԻԵԴԸ-ը կայացրել իր այս որոշումը:
Ասում են՝ Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, սահմանված ժամկետում ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացրել էր Եվրոպական դատարան՝ մատնանշելով և տրամադրելով համարժեք բուժօգնության տրամադրման փաստը հաստատող բոլոր անհրաժեշտ տվյալները, և այդ պատճառով է, որ ՄԻԵԴ-ը չի բավարարել Գրիգորյանի պաշտպանի հայցը:
Սակայն մեծ հարց է այն, թե որքանո՞վ են ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված փաստերն անաչառորեն արտահայտում այն իրական վիճակը, որ ստեղծվել է Գրիգորյանի շուրջ: Արդյոք ՄԻԵԴ-ը տեղյա՞կ է, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Գրիգորյանի նկատմամբ, երբ մարդկանց անգամ հնարավորություն չեն տալիս տեսակցելու գեներալի հետ՝ նրանց պարտավորեցնելով անցնել ԱԱԾ-ի կամ ՀՔԾ-ի թրի տակով: Կամ ո՞վ կարող է երաշխավորել Գրիգորյանին մատուցած բժշկական ծառայությունների որակը և այն, թե որքանով են դրանք արդյունավետ փաստացի մահամերձ վիճակում գտնվող գեներալի դեպքում: Հասկանալի է, չէ՞, որ Գրիգորյանի՝ Եվրոպայում բուժօգնություն ստանալու վերաբերյալ փաստաբանի խնդրանքը ՄԻԵԴ-ին չէր արվել, ասենք՝ տուրիստական նպատակներով, այլ բխում էր այն օրհասական վիճակից, որում այժմ հայտնվել է գեներալ Մանվել Գրիգորյանն, ում հեղափոխական իշխանություններն, ի դեպ, կարծես նպատակադրվել են պատժել ողջ ընտանիքով. Datalex.am-ից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ դատարանում ամբաստանյալի աթոռին Մանվել Գրիգորյանը մենակ չի լինի, քանի որ նրա հետ նույն դատական գործով մեղադրվում է նաև կինը` Նազիկ Ամիրյանն, ում ևս ներքաշել են վրեժխնդրություն հիշեցնող այս պատմության մեջ:
Ակնհայտ է, որ իշխանություններին հաջողվել է իրենց «թարթափը գցել» նաև ՄԻԵԴ-ին, որի որոշումն այս անգամ ուղղված է, փաստորեն, մեկ բանի՝ ՀՀ իշխանությունների «վենդետայի» ծարավը լիարժեքորեն բավարարելուն, որին զոհ են գնացել փաստացի միայն երկու հոգի՝ Գրիգորյանն ու Քոչարյանը՝ դառնալով Փաշինյանի անձնական գերիները:
Փաստորեն՝ Եվրոպայում էլ արդարություն չկա…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանն ակամա դարձել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գազանությունների յուրատեսակ խորհրդանիշը

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կրկին ահազանգել է գեներալի առողջական վիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իր …