Երեքշաբթի , 7 Ապրիլի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ըստ էության, Սասուն Միքայելյանը հայտարարություն է արել, որն իր մեջ ռազմական, պետական գաղտնիքի էլեմենտներ է պարունակում

Ըստ էության, Սասուն Միքայելյանը հայտարարություն է արել, որն իր մեջ ռազմական, պետական գաղտնիքի էլեմենտներ է պարունակում

««Փաստ» թերթի տեղեկություններով, Պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում»:

Պատահական չէր, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ճիշտ է՝ մեղմ, սակայն օպերատիվ ձևով արձագանքեց: Ըստ էության, Սասուն Միքայելյանը հայտարարություն է արել, որն իր մեջ ռազմական, պետական գաղտնիքի էլեմենտներ է պարունակում:

Եվ ընդհանրապես, եթե նույնիսկ ընդունենք, որ ասվածի մեջ ճշմարտություն կա, ապա ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել: Մեր տեղեկությունների համաձայն, այս թեմայով վարչապետ Փաշինյանի հետ իր մտահոգությունները կիսել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարող են վերադառնալ ԱՄՆ

Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ Լոս …