Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / Հեղափոխությունը խժռում է իր զավակներին

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին

Դավիթ Սանասարյանի շուրջ վերջին երկու օրերին ծավալված բուռն պրոցեսները« ջրի երես են դուրս բերել» հեղափոխական իշխանություների ներքին խոհանոցում կուտակված ողջ կեղտոտ սպիտակեղենը՝ տալով անխուսափելի և հիմնավոր եզրահանգումների տեղիք:

Ճիշտ է՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում այժմ հայտնվել է Դավիթ Սանասարյանն, ով, ի դեպ, իր ֆեյսբուքյան գրառմամբ արդեն իսկ հասցրել է իր շուրջ ծավալվող պրոցեսներն արհեստական, շինծու որակել, սակայն միանշանակ է,որ մտահոգվելու տեղիք ունի առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանն, ում վարկանիշն, ի դեպ, ամիս առ ամիս անկում է ապրում (տեղեկություններ են շրջանառվում, որ վերջին գաղտնի հարցումների արդյունքում պարզվել է՝ Փաշինյանի վարկանիշը 40%-ի սահմաններում է գտնվում, այն դպքում, երբ մի քանի ամիս առաջ այն գրեթե կրկնակի բարձր էր), և ով, ինչպես հայտնի է, շատ է սիրում գլուխ գովալ, թե իր բացառիկ ջանքերի արդյունքում կարողացել է հարյուր տոկոսով վերացնել կոռուպցիան:
Մինչդեռ Սանասարյանից առաջ էլ, ինչպես հայտնի է, առողջապահության փոխնախարարի նկատմամբ էր մեղադրանք առաջադրվել կոռուպցիոն պրոցեսներում ներգրավված լինելու պատճառով:
Մյուս կողմից՝ ուշագրավ է Սանասարայանի այն նկատառումը, որ շատ ավելի հիմնավոր կլիներ, եթե իրեն մեղադրեին Քենեդու սպանության մեջ, քան այն, ինչում մեղադրում են: Սանասարյանի խոսքերը կարելի՞ է դիտարկել շատ ավելի լայն համատեքստում՝ հետհեղափոխական Հայաստանում ի հայտ եկած դատաիրավական ռեալների կոնտեքստում, երբ մարդու գլխին գործ սարքելն ու տանել-փակելը դարձել է բոլորովին սովորական պրակտիկա (Քոչարյանի ու գեներալ Գրիգորյանի ներկա կարգավիճակը հենց ընտրովի արդարադրատութան հետևանք է):
Սանասարյանը հայտարարում է, որ իր նկատմամբ նույնպես նմանօրինակ բան է տեղի ունեցել, ինչից կարելի է եզրակացնել, որ «թավշյա հեղափոխությունն» այլևս սկսել է խժռել իր իսկ զավակներին, ինչը, թերևս, հասունացող համակարգային խորը ճգնաժամի ու սպասվող անկառավարելի քաոսի նախանշան է:
Բոլոր դեպքերում այս ողջ պատմության արդյունքում հիմնական տուժողը դառնալու է Փաշինյանն, իսկ ավելի ճիշտ՝ նրա վարկանիշը, որն առանց այն էլ, պատկերավոր ասած, մի լավ օրի չէ: Վարչապետը հետզհետե կորցնում է իր իշխանության սոցիալական հենասյունը, հետևաբար և՝ լեգիտիմության բարձր աստիճանը, որի արդյունքում կարճ ժամանակ անց նա կարող է դառնալ ժողովրդի «աչքի փուշը»:
Փոխարենը տնտեսությունը վերականգնելու, իր իսկ խոստացած տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու՝ Փաշինյանն այժմ զբաղված է մի կողմից՝ տեղական արտադրողներին թուլացնելով, մյուս կողմից՝ մարդ բռնելով՝ բաներ, որոնք որևիցե կերպ լավ բան չեն խոստանում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱԱԾ, թե ՀՔԾ.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը շարունակում է փոթորկել հանրային տարբեր շրջանակներ։ Մի մասը՝ հիմնականում …