Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ հանցագործության մեջ չի մեղադրվում, այդ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը». հարց՝ Փաշինյանին 168 zham

«Եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ հանցագործության մեջ չի մեղադրվում, այդ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը». հարց՝ Փաշինյանին 168 zham

Հարց՝  Նիկոլ Փաշինյանին

«Եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ հանցագործության մեջ չի մեղադրվում, այդ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը». հարց՝ Փաշինյանին
«Եթե Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա որեւէ հանցագործության մեջ չի մեղադրվել, հանցագործ չէ, այդ դեպքում ինչի՞ համար և ում դեմ էր հեղափոխությունը»,- ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այս հարցն էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն իսկ կան հարուցված տասնյակ քրեական գործեր բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ:
«Այսօր ձերբակալված Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ»,- նշեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով իր համար սկզբունքը մեկն է՝ ոչ մեկն արտոնյալ չի լինելու, օրենքի առաջ բոլորն են հավասար. «Սակայն ինձ ուղղված այս հարցում կա այլ կոնտեքստ եւս՝ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը ինչ-որ գործով կմեղադրվի, թե ոչ: Ես այս հարցի տողատակում կարդում եմ հետևյալը՝ հնարավո՞ր է արդյոք Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություններ ունեք: Ասում եմ հստակ՝ ես չեմ կարող այդպիսի խաղիկների մեջ ներգրավված լինել. սա եկեք միանշանակ փաստենք: Ես չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ բանի մեջ կմեղադրվի, թե ոչ, բայց կարող եմ երաշխավորել, եթե մեղադրվելու համար հիմքեր լինեն, որևէ քաղաքական խոչընդոտ չի լինի»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից

Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից: Ասում էին՝ …